Առողջություն 11:49 21/08/2024 Հայաստան

Հայաստանում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդի 58 դեպք, 4 հիվանդի վիճակը ծանր է

Հայաստանում  «Արևմտյան Նեղոսի» տենդով վարակման 58 դեպք է հայտնաբերվել, նրանցից 41–ն այս պահին հոսպիտալացված են։ Չորս հիվանդի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։ Ասուլիսում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։

«Այս տարի հուլիս ամսվա վերջին զեկուցվել է, որ Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտնաբերվել է այս հարուցիչը։ Սա նշան էր, որ եթե փոխանցողի մեջ կա հարուցչի հայտնաբերում, դա կարող է նաև բերել մարդկային դեպքերի գրանցման»,- ասաց նա։

Աթոյանը նշեց, որ օգոստոսի 7-ին առաջին դեպքն է արձանագրվել. «Դիմեցինք կրկնահաստատման թեստերին, պատասխանը հաստատվելուց հետո  օգոստոսի 10-ին արդեն վստահ էինք, որ ունենք առաջին արձանագրումը, օգոստոսի 12-ին իրազեկել ենք բժշկական կենտրոններին, մարզպետարաններին»։
Նրա ներկայացմամբ, հիմնական երեք՝ Արագածոտն, Արմավիր ու Արարատ  մարզերից  կարող են լինել փոխանցողներ։ Մինչ այժմ միայն Արագածոտնի մարզում են գրանցվել դեպքեր։

Ս. Աթոյանը հայտնեց, որ «Արևմտյան Նեղոսի» տենդի փոխանցվողը Culex  ցեղի մոծակներն են, վարակվում են թռչուններից, որոնց միգրացիայի հետևանքով կարող են տարբեր երկրներում հանդիսանալ տարածող։ 

«Այս հիվանդության համար հատուկ պատվաստանյութ չկա։ 80 տոկոս դեպքերում հիվանդությունն ընթանում է անախտանիշ կամ գրեթե անախտանիշ, մարդը որևէ զգացողություններ չի ունենում որպեսզի դիմի բուժօգնության։ Ծանր դեպքերն  ուղեկցվում են նյարդային համակարգի ախտահարմամբ, այդ թվում մենինգիտի և Էնցեֆալիտի երևույթներով, դիտարկվում է մինչև 1 տոկոս դեպքերում։

Հիմնական հոպիտալացված դեպքերն այս 1-2 տոկոսի մեջ են մտնում։ 41 հոսպիտալացված դեպքերից 50 տոկոսի մոտ է արձանագրվում ուղեղային երևույթներ, մյուսների մոտ արձանագրված է հիվանդությանը բնորոշ երևույթներ։ 

Այս հիվանդության համար հատուկ դեղամիջոց չկա, տարվում են ընդհանուր բուժական միջոցառումներ ուղղված ընդհանուր վիճակի լավացմանը և բժշկական հսկողություն»,- մանրամասնեց մասնագետը։ 

Նա նշեց, որ այս հիվանդությունը ունի սեզոնայնություն. քանի որ պայմանավորված է փոխանցողով՝ մոծակով, հիմնական սեզոնը հունիսից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածն է, բայց առավել մեծ ակտիվություն, կախված ջերմաստիճանից ու բնակլիմայական պայմաններից, դիտվում է  հուլիսից օգոստոս։ 

Հիմնականում հիվանդությունը ծանր  ընթանում է տարեցների և քրոնիկ հիվանդների մոտ։

Ս.Աթոյանը հայտնեց, որ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահվան մեկ դեպք է գրանցվել. 1938թ–ին ծնված տղամարդ էր, նա ուներ ուղեկցող մի շարք քրոնիկ հիվանդություններ։

«Մահվան պատճառը լինում է սրտի կանգը, գլխուղեղի կաթվածը, կենսական կարևոր այլ ֆունկցիայի դադարումը։ Այս դեպքում  Արևմտյան Նեղոսի տենդը եղել է ուղղակի պատճառ»,- ասաց նա։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից հայտնել են, որ հիվանդությունը մարդուց մարդուն ՉԻ փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։

Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է:  

Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝
դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С,
գլխացավ,
տարածուն մկանացավեր, հոդացավեր,
փսխում,
փորլուծություն,
մարմնի ցանավորում։

Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝
.սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր,
.ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի,
.անզուսպ փսխումներ,
.լուսավախություն,
.ջղաձգումներ, ցնցումներ,
.գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։

Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են՝
.տարեցները,
.սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք,
.ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք,
.շաքարային դիաբետ ունեցող անձինք,
.քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։

Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ Օլիվիե Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզ այցելելությունից հետո գրառում է արել X-ում՝ նշելով․...
Աղբյուր` Panorama.am
19:37
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարկերը և տուրքերը կտրուկ, մի քանի անգամ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը
Բաքվի դատարանում  այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը Դատարանը  հաջորդ նիստին՝...
Աղբյուր` Panorama.am
19:03
Այս տարի Հարության տոնը կամ Զատիկը կնշվի ապրիլի 20-ին
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի  Սբ․ Հարության տոնը կամ, ինչպես ընդհունված է հանրության շրջանում ասել, Զատիկը, կնշվի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Դեռ նոր էր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը և Հայաստանում շատերը ոգևորված էին, թե բա Ռամշտայնի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Միտում չկա, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր․ Newday-ի օպերատորին ազատ են արձակել
«Հարցումներ անցկացրեցին,թե դանակն ինչի համար է ինձ մոտ։ Ասացի՝ գործի բերումով երբեմն անհրաժեշտ է, լար կտրելու  կամ այլ բանի համար...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կրկին դատապարտյալ է մահացել
2025 թվականի հունվարի 17-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 2004թ․ ծնված դատապարտյալ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}