Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է
Մայր Աթոռից շնորհավորական ուղերձ են հղել Գարեգին Երկրորդի ծննդյան օրվա կապակցությամբ որում ասովւոմ է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը ջերմորեն շնորհավորում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով:
Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Բարձրյալն Աստված կենաց արևշատություն և անսպառ կորով ու եռանդ պարգևի Հայոց Հայրապետին մեր երկրի համար ծանր ու դժվարին այս իրավիճակում առաջնորդելու Առաքելական մեր Սուրբ եկեղեցին իր տիրավանդ առաքելության շավիղներով և արդյունավորելու ջանքերը ՝ ի նպաստ մեր Հայրենիքը վտանգող մարտահրավերների հաղթահարման և մեր ժողովրդի բարօր ու լուսավոր գալիքի»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
- Մայր Աթոռ. Հիշատակված անձը ձեռնադրյալ եկեղեցական չէ և որևէ եկեղեցում հոգևոր ծառայության կոչված չէ
- Մայր Աթոռից առաջին անգամ Բերքառատ կտարվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը