Գյումրիում պենոպլաստի արտադրամասում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 21-ին, ժամը 10։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղարսի խճուղու 1-ին նրբանցքում գտնվող պենոպլաստի արտադրամասի (մոտ 1000 քմ) կոմպրեսորային հատվածում (մոտ 30 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։57-ին, մարվել՝ 12։07-ին։ Այրվել են կոմպրեսորային հատվածն՝ ամբողջությամբ և տանիքը: