Թուրքիայում անհետացած ռուս զբոսաշրջիկի որոնողական աշխատանքներ են սկսվել
Թուրքիայի հարավարևելյան Մուղլա առողջարանային նահանգում անհետացած ռուս զբոսաշրջիկ 48-ամյա Նատալյա Սոմովային որոնելու գործողություն է սկսվել։ «Գազետա ռու»-ի փոխանցմամաբ, այդ մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ռուս կինը զբոսանքից չի վերադարձել հյուրանոց, ինչից հետո անհայտ կորածի մասին հաղորդում են ներկայացրել։
Կարյա արշավային արահետի տարածքում, որտեղ վերջին անգամ տեսել են զբոսաշրջիկին, որոնողական աշխատանքներն են իրականացնումAFAD (փրկարար) խմբերը՝ որոնողափրկարարական և հայտնաբերող շների օգնությամբ։ Նրանց աջակցում են ոստիկանության և ժանդարմերիայի ստորաբաժանումները։
Օգոստոսի 20-ին հաղորդվել էր, որ մոսկվացին անհետացել է Թուրքիայում հանգստանալու ժամանակ։ Տեսախցիկների կադրերում երևում է, թե ինչպես է ռուս կինը հեռանում հյուրանոցից, իսկ դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում երկրաշարժից վնասված հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերաբացվել է
- Թուրքիայում չեն կարողանում վերահսկել անտառային հրդեհները
- Ռուս զբոսաշրջիկները դժգոհ են, Թուրքիայում հանգստանալն այլևս մատչելի չէ