«Ժողովուրդ». «Pink berry»-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանը ազատ կարձակվի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արաբկիրի թաղապետարանի պաշտոնատար անձանց կաշառքի գործով անցնող, Pink berry-ի սեփականատեր Լևոն Սաֆարյանը օգոստոսի 23-ին, ըստ ամենայնի, ազատ կարձակվի։ Բանն այն է, որ այս պահի դրությամբ նախաքննական մարմինը որևէ միջնորդություն չի ներկայացրել դատարան՝ նրա կալանքը երկարաձգելու վերաբերյալ։
Ինչպես հայտնի է՝ կալանքի տակ գտնվող Լևոն Սաֆարյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ քրեական գործով անցնող Գևորգ Սաֆարյանի որդին է։
Հիշեցնենք, որ Արաբկիրի թաղապետարանի չարաշահումների գործով մեղադրյալներից 5-ի, այդ թվում` երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս 3 անձանց նկատմամբ՝ բացակայելու արգելքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչու են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ծառայողական մեքենան տարել տուգանային հրապարակ
- «Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանը դատարաններում է պարտվում իր կայացրած որոշումների համար, ինչպե՞ս կարող է վարակիչ հիվանդության տարածումը կանխարգելել
- «Հրապարակ». Տարածաշրջանում պայթյունավտանգ զարգացումներ են, իսկ Փաշինյանը հերթական տաշի-տուշիին է նախապատրաստվում
- «Ժողովուրդ». Չափազանց ազնի՞վ է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, թե՞ ծայրաստիճան անփորձ
- «Հրապարակ». Դասվարներին և դասղեկներին հրահանգ է իջեցվել, որ դրամահավաք կազմակերպեն և ծաղկեպսակներ տանեն տնօրենի հոր թաղմանը
- «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը
- «Հրապարակ». Արցախի քաղաքական գործիչները սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան