Կիևը վավերացրել է Հռոմի ստատուտը
Գերագույն Ռադան քվեարկել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վավերացման օգտին, սակայն ուղղումով, որը պաշտպանում է ուկրաինացիներին ռազմական հանցագործությունների համար հետապնդումներից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է պատգամավոր Իրինա Գերաշչենկոն։
«Ուկրաինան վավերացրել է Հռոմի ստատուտը առանձին հայտարարությամբ, ըստ որի՝ ուժի մեջ մտնելուց հետո յոթ տարի շարունակ «Ուկրաինան չի ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը իր քաղաքացիների նկատմամբ Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման համար (պատերազմական հանցագործությունների մասին հոդված)»,-գրել է նա Telegram-ի ալիքում։
ՄՔԴ-ն ստեղծվել է 1998 թվականի Հռոմի կանոնադրությամբ: Ներկայում միջազգային պայմանագրին մասնակցում է 123 երկիր։ Դատարանը գտնվում է Հաագայում, սակայն այն ունի մասնաճյուղեր բացված այն երկրներում, որտեղ հետաքննությունը շարունակվում է։
Ուկրաինան Հռոմի ստատուտը ստորագրեց 2000 թվականի հունվարի 20-ին, բայց այդպես էլ չէր վավերացրեց, թեև ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի պայմաններով 2014 թվականին պարտավոր էր դա անել։
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվանից ՀՀ-ի համար պաշտոնապես ուժի մեջ է մտնում Հռոմի Ստատուտը. ԱԳՆ
- Ուշագրավ մի ժեստ. Էմանուել Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալու մասին