Կուրսկի մարզում հաստատվել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով 31 մարդու մահվան դեպքերը
Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, վիրավորվել՝ 143-ը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայությունները։
«Օգոստոսի 21-ի առավոտյան հաստատվել է 31-րդ մարդու մահը Կուրսկի շրջանի վրա զինված ուժերի հարձակման հետևանքով, 143-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, որոնցից 79-ը հոսպիտալացվել են, այդ թվում՝ 4 երեխա»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Մինչ այդ հաղորդվում էր, որ Կուրսկի շրջանի վրա ուկրաինական բանակի հարձակման սկզբից ի վեր մահացել է 17 մարդ, ավելի քան 140-ը վիրավորվել են, որից 75-ը հոսպիտալացվել են, այդ թվում՝ 4 երեխա։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ-ն կոշտ պատասխան է խոստացել Կուրսկի ատոմակայանի վրա Կիևի հարձակման դեպքում
- Մարտական գործողությունների հետևանքով Կուրսկի մարզում զոհված կամ տուժած հայեր չկան. Դերենիկ Կոշտոյան
- ՀԱՊԿ-ն արձագանքել է Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը
- Կիևը խոստովանել է, որ ռուսական հարձակումը չի դանդաղել Կուրսկի շրջանում հարձակման ֆոնին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին