Ըստ կառավարության՝ 2024 թ երկրորդ եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 6.4%-ով
ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում նոր ցուցանիշներ է հրապարակել, ըստ որի.
2024թ․-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 289 մլրդ 185.6 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 138 մլրդ 375․5 մլն ՀՀ դրամի համեմատ։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 6.4%-ով։
2024թ.-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 750 հազ. 873 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 726 հազ. 474 ՀՀ դրամի համեմատ։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանին բոլոր հնարավոր ձևերով գաղտնալսել են. Ռուբեն Մելիքյան
- ՀՆԱ-ի վրա բացասաբար են ազդել հանքագործական և մշակող արդյունաբերությունները. Հայկազ Ֆանյան
- Եթե ՀՆԱ-ն չավելացնենք՝ պոտենցիալ պահանջարկը կոնվերտացիա է լինելու գնաճի.Մարտին Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան