Հասարակություն 08:29 21/08/2024 Հայաստան

Խաչիկյանի հուշերը. ինչպես ֆերմերի որդին դարձավ Նիքսոնի և Ռեյգանի ելույթների ճառագիրը. Սասունյան

Քեն Խաչիկյանը՝ Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքի ֆերմերի որդին, վերջերս հրապարակել է Սպիտակ տանն անցկացրած իր տարիների ուշագրավ հուշագրությունը՝ որպես ելույթների ճառագիր ԱՄՆ-ի երկու նշանավոր նախագահներ Նիքսոնի և Ռեյգանի համար: «Փակ դռների հետևում. Ռեյգանի և Նիքսոնի հետ սենյակում» խորագիրը կրող գրքի շապիկին Խաչիկյանը ներկայացվում է որպես «ելույթների ճառագիր, քաղաքական լեգենդների վստահելի անձ և ստրատեգ»:

Խաչիկյանի գիրքը մեծ ուշադրության է արժանացել։ Wall Street Journal-ը հրապարակեց Թեվի Թրոյի խիստ դրական կարծիքը։ Վաշինգտոնի հանրահայտ սյունակագիր Քուին Հիլլերը երկու գովաբանական ակնարկներ գրեց Washington Examiner-ում: Խաչիկյանի հուշագրությունն ամառվա կեսերին զբաղեցրել է 2-րդ տեղը հրատարակչության բոլոր նոր հրատարակությունների նախնական վաճառքում: Այժմ հրատարակչությունը ծրագրում է երկրորդ տպագրությունը։

Խաչիկյանը մեծացել է ծանր պայմաններում ապրող ֆերմերի ընտանիքում՝ զրկված ցնցուղից և առաջին անհրաժեշտության այլ պարագաներից, հետագայում դառնալով Սպիտակ տան ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Նրա մուտքը քաղաքականություն սկսվեց որպես Նիքսոնի նախագահական արշավի կամավոր։ Ընտրություններից հետո նա դարձավ Նիքսոնի ելույթների ճառագիրը։ Այնուհետև նա միացավ Ռեյգանի վարչակազմին որպես նախագահի գլխավոր ճառագիր: Նա նաև ծառայեց  որպես Կալիֆորնիայի նահանգապետ Ջորջ Դեյքմեջյանի ավագ խորհրդական և գլխավոր ստրատեգ 1982 և 1986 թվականների ընտրություններում:
Armenian Mirror-Spectator-ին տված հարցազրույցում Խաչիկյանը պատմել է մի հիշարժան դրվագի մասին, որը տեղի է ունեցել Նիքսոնի համար աշխատելու ժամանակ, երբ 1975 թվականին մահացել էր նրա հայրը: Նախագահը ցանկանում էր իմանալ, թե ինչ կարող է անել Խաչիկյանի հոր հիշատակը հարգելու համար: Քանի որ նրա հայրը Թուրքիայի Չոմաքլու հայկական գյուղից էր, Խաչիկյանն արտասովոր խնդրանքով դիմեց նախագահ Նիքսոնին, որ նվիրատվություն կատարի Չոմաքլուի հայրենակցական միությանը։ Նիքսոնը 500 դոլարի անձնական չեկ գրեց հայկական միության համար։

Երկու նախագահների համար Խաչիկյան գրած հարյուրավոր տեքստերի մեջ ես պետք է առանձնացնեմ նրա գրած երկու կարևոր փաստաթղթերը: Մինչև 1981 թվականը ԱՄՆ-ում ոչ մի նախագահ Հայոց ցեղասպանությունը չէր նկարագրել որպես ցեղասպանություն: 1981 թվականի ապրիլի 22-ին Ռեյգանը նախագահական հռչակագիր է հրապարակել, որում հիշատակել է Հայոց ցեղասպանությունը։ Տեքստը գրել է Քեն Խաչիկյանը: Սա 40 տարի առաջ էր, մինչ նախագահը Բայդենը վերջապես 2021 թվականին հայտարարություն տարածեց՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:

Մինչ թուրք ժխտողականները փորձում են նսեմացնել նախագահ Ռեյգանի 1981 թվականի հռչակագիրը, հայտարարելով, որ այն գրվել է նախագահի հայ ճառագրի կողմից, Խաչիկյանն հակազդում է թուրքական մեղադրանքին, ասելով, որ նախագահական բոլոր  հռչակագրերը կրում են նախագահի ստորագրությունը, հետևաբար, 1981 թվականի հռչակագիրը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնական հայտարարությունն է:

Mirror-ին տված հարցազրույցում Խաչիկյանը բացատրել է՝ քանի որ ինքը տեղյակ էր Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության հիշատակման հետ կապված հակասության մասին, նա ճշտել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բադ Նենսի հետ, որն ասել է, թե ինքը որևէ խնդիր չի տեսնում այդ հիշատակման հարցում: «Դա փաստ է, այնպես չէ՞»,  հարցրեց Նենսը: Խաչիկյանը պատասխանեց. «Ինձ համար դա փաստ է»: Դրանից հետո Նենսն ասաց. «Լավ, ինձ համար ամեն ինչ կարգին է»:

Այնուհետև Խաչիկյանը որոշեց հաստատել, որ հռչակագրում Հայոց ցեղասպանության հիշատակման հետ կապված խնդիրներ չեն լինի, ուստի ճշտեց Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռիչարդ Ալենի հետ։ «Ես ուզում եմ սա ցույց տալ Ձեզ։ Ես դա ցույց եմ տվել Բադ Նենսին: Ահա, խնդրեմ, կարդացեք այս հռչակագիրը», ասաց Խաչիկյանն Ալենին, որը պատասխանեց. «Դե, դա պատմական փաստ է»: Խաչիկյանը նրան ասաց. «Այո, այդպես է»։ Այնուհետև Ալենն ասաց. «Դե, քանի որ դա պատմական փաստ է, պատճառ չկա, որ դա չհայտնվի հռչակագրում»:

Խաչիկյանն իր գրքում պատմել է հայերի հետ կապված մեկ այլ կարևոր դրվագի մասին: Նա գրել է, որ իր հայ ընկեր Ջիմ Ռենջիլյանը հրավիրել է Խաչիկլյանին ուղեկցել իրեն Արլինգթոնի գերեզմանատուն Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, 1985 թվականի ապրիլի 24-ին։ Ոգեկոչման ընթացքում Խաչիկյանը հիշել է պատանի հասակում իր լսած պատմությունները Հայոց Ցեղասպանութեան ժամանակ իր ընտանիքի կրած ողբերգական փորձառությունների մասին։ Նրա հայրը վերապրել էր այդ Ցեղասպանությունը, որը Խաչիկյանը նկարագրել է որպես «բռնի աքսոր իրենց տներից, երբ թուրքերը սպանեցին Անատոլիայի [հայ] բնակչությանը զենքի, սովի, ժանտախտի և մահվան երթերի միջոցով»: 

Այնուհետև Խաչիկյանը մեջբերել է Արիս Քալֆայանի՝ Չոմաքլուի մասին գրքից, որում նկարագրված են տարագիր հայերի տառապանքներն ու դժոխային փորձառությունները: Խաչիկյանը բացահայտեց, որ Ցեղասպանության ժամանակ, իր հայրը «16 տարեկանում կորցրել է իր մորը, եղբորը և քրոջը»։

Վշտահար Խաչիկյանը նկարագրել է իր զգացմունքներն Արլինգթոնի գերեզմանատանը․ «Արլինգթոնում երաժշտությունն ու աղոթքները ցնցեցին ինձ իմ ժառանգության մասին հիշեցումներով և վերադարձրեցին իմ մանկության այդ ցավալի հիշողությունները: 1915 թվականին սիրիական անապատում մի Բերգեն-Բելզեն կար, որի պատմությունը մոռացվել է, իսկ զոհերի ու վերապրածների կրած ցավն ու տառապանքը Հայոց ցեղասպանության ժամանակ հանկարծ իմ առաքելությունը դարձրեցին շատ իրական՝ դեպի Սպիտակ տուն մեր լուռ ուղևորության ընթացքում»:

Խաչիկյանը պատմել է, թե ինչպես է Արլինգթոնի գերեզմանատանը Հայոց ցեղասպանության ոգեկոչումը ոգեշնչել իրեն գրել այն, ինչ շատերը բնութագրել են որպես Ռեյգանի մեծագույն ելույթը, որը նա արտասանել է օրեր անց Գերմանիայում Բերգեն-Բելզենի նախկին համակենտրոնացման ճամբար կատարած իր այցելության ժամանակ:

Խաչիկյանը եզրափակեց. «IBM-ի գրամեքենայի ստեղների թխթխկոցն սկսեց իմ մեջ հնչեցնել այն պատմությունը, որով կլանված էի այդ առավոտ, և որը նախագահն ու ես պիտի պատմեինք»:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}