Վերջին երկու տասնամյակների ընթացքում երիտասարդների հոգեկան առողջությունը վատթարացել է. «Հերացի վերլուծական»
Փորձագետները գտնում են, որ երիտասարդների հոգեկան առողջությունը վտանգավոր փակուղի է մտնում: Նշվում է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում երիտասարդների հոգեկան առողջությունը վատթարացել է: Դա պայմանավորված է մի քանի գլոբալ մեգաթրենդներով, այդ թվում`
• Թվային կյանքի առկայությամբ
• Սերունդների միջև անհավասարության խորացմամբ
• ԿՈՎԻԴ-19 համավարակի հետ կապված անբարենպաստ պայմաններով և այլն:
ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից նշում են, որ չնայած հոգեկան առողջության խնդիրները կազմում են 10-24 տարեկանների ընդհանուր հիվանդացության բեռի առնվազն 45%-ը, առողջապահության բյուջեի միայն 2%-ն է հատկացվում հոգեկան առողջության պահպանմանը:
«Հետազոտության արդյունքում ձեռք բերված ապացույցները վկայում են այն մասին, որ շատ երկրներում երիտասարդների հոգեկան առողջությունը կայուն վատթարացել է վերջին երկու տասնամյակների ընթացքում:
Հոգեկան առողջության խնդիրներն առավել հաճախ ի հայտ են գալիս 15 տարեկանում, իսկ դեպքերի 63-75%-ն արտահայտվում է 25 տարեկանում, ինչը սոմատիկ հիվանդությունների համաճարակաբանության հակադարձ պատկերն է: Հոգեկան առողջության խնդիրները, եթե արդյունավետ չեն բուժվում, սոմատիկ հիվանդություններից և ինքնասպանություններից վաղաժամ մահվան հիմնական պատճառն են դառնում: Նույնիսկ եթե այդ հիվանդությունները չեն հանգեցնում մահվան, դրանք հաշմանդամության և մարդկային ներուժի ու արտադրողականության կորստի ամենամեծ և ամենաարագ աճող պատճառն են:
2011թ.-ին Համաշխարհային տնտեսական ֆորումը հաղորդել է, որ ոչ վարակիչ հիվանդությունների շարքում հոգեկան առողջության հիվանդությունները համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կորստի ամենամեծ աղբյուրն են ամբողջ աշխարհում: Մարդու վրա այս հետևանքները և տնտեսական կորուստները մեծապես պայմանավորված են կյանքում` դրանց առաջացման ժամանակաշրջանով, ինչպես նաև ամբողջ աշխարհում հոգեկան առողջության նկատմամբ անտարբերությամբ՝ առողջության և բժշկական հետազոտությունների ոլորտում խարանի և խտրականության պատճառով:
Մանկությունը, պատանեկությունը և վաղ հասունությունը բոլորը զգայուն ժամանակաշրջաններ են, երբ ռիսկի գործոնները (օրինակ՝ մանկության ժամանակ վատ վերաբերմունքը, հասակակիցների կողմից ծաղրանքի կամ բուլինգի ենթարկվելը, հոգեմետ նյութերի չարաշահումը) կարող են մեծացնել հոգեկան հիվանդությունների նկատմամբ խոցելիությունը՝ երկարաժամկետ հետևանքներով: Այսպիսով, զարգացման այս փուլերում ռիսկի գործոնների վերացմանն ուղղված կանխարգելումը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կարող է ավելի արդյունավետ լինել, քան համընդհանուր ռազմավարությունները»,- նշված է «Հերացի վերլուծականը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին