Մարատ Աճեմյանն արծաթե մեդալակիր
Հորդանանում ընթացող աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների հավաքականի ներկայացուցիչ, 45 կգ քաշային Մարատ Աճեմյանն արծաթե մեդալ է նվաճել: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Աճեմյանը եզրափակչում գոտեմարտեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող Ասլանբեկ Կոստոևի հետ և 3:6 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով փոխչեմպիոնի կոչմանը:
Աճեմյանն աշխարհի պատանեկան առաջնության մեկնարկում 9:0 հաշվով հաղթել էր իրանցի ըմբիշին, քառորդ եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 8:0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ումիջոն Քարամովի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Մարատ Աճեմյանը ըմբշամարտի Մ17 ԱԱ-ի կիսաեզրափակիչում հաղթեց և դուրս եկավ եզրափակչ
- Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Մարատ Աճեմյանը 9:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան