Ռուսաստանը ողջունել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի՝ ԲՐԻԿՍ-ին միանալու որոշումը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։
«Մենք ողջունում ենք մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը՝ որպես լիիրավ անդամ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա, սակայն ԲՐԻԿՍ-ի նոր անդամների ընդունելու հստակ մեխանիզմ դեռ չի մշակվել: Բայց, ես կարծում եմ, որ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա։
Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին միանալու իր դիմումը պաշտոնապես ներկայացրել է օգոստոսի 20-ին։ Երկրի իշխանությունները կազմակերպությանն անդամակցելու ցանկության մասին հայտարարել էին հուլիսի սկզբին՝ Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի ժամանակ։
ԲՐԻԿՍ -ը ձևավորվել է 2006 թվականի հունիսին, կազմում են՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա։
2024 թվականի հունվարի 1-ից ԲՐԻԿՍ միջպետական տնտեսական միավորմանը պաշտոնապես միացել են հինգ պետություններ՝ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան