ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 45 ուկրաինական ԱԹՍ է խոցել, որոնցից 11-ը՝ Մոսկվայի մարզում. ՌԴ ՊՆ
Անցած գիշեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 45 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, որոնցից 11-ը՝ Մոսկվայի շրջանի վրա: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է 45 ինքնաթիռային տիպի ԱԹՍ», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անօդաչուներից 11-ը խոցվել են Մոսկվայի մարզի տարածքում, ևս 23-ը՝ Բրյանսկի մարզի, 6-ը՝ Բելգորոդի մարզի, 3-ը՝ Կալուգայի մարզի և 2-ը՝ Կուրսկի մարզի տարածքում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը գրել է. «Սա բոլոր ժամանակների անօդաչու սարքերի միջոցով Մոսկվայի վրա հարձակվելու ամենամեծ փորձերից մեկն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան