Իրանում հայտնել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին
«Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման գործով հետաքննությունն ավարտված է, և ուղղաթիռի կործանման վերաբերյալ վերջնական գնահատականներ են տրվել»,-news.am-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Fars գործակալությունը։
Ըստ գործակալության աղբյուրի՝ քանի որ այդ ուղղաթիռների համակարգերի մեծ մասը մեխանիկական է, էլեկտրոնային համակարգերի խափանման և կոտրելու հնարավորությունը գործնականում բացառվում է։
«Կատարված ուսումնասիրությունների ընթացքում նույնպես քիմիական կամ վնասակար նյութերի հետքեր չեն հայտնաբերվել։
Հետաքննության արդյունքները վկայում են մարդկային գործոնի բացակայության մասին։
Ուշացումը, որը պայմանավորված էր նախագահի այցերով, օդային մթնոլորտն անբարենպաստ է դարձրել։
Բացի դրանից, տվյալ տարածքում մթնոլորտային ճնշման պայմաններում կարևոր նշանակություն ունի ուղղաթիռի ծանր քաշը։
Ուղղաթիռը ավելի շատ մարդ էր տեղափոխում, քան նշված է անվտանգության արարողակարգով, և երբ օդաչուն տեսել է մառախուղի ամպ և ցանկացել է ուղղաթիռը տեղափոխել թռիչքի համապատասխան բարձրության վրա, ուղղաթիռին ձգողական հզորություն չի բավականացրել:
Լեռան հետ բախումը տեղի է ունեցել մառախուղից առաջացած սահմանափակ տեսանելիության պատճառով։ «Տեղի ունեցածը դժբախտ պատահար է եղել»,-նշել է աղբյուրը