Ինչո՞ւ որևէ դերակատար պետք է քննարկման առարկա դարձնի հայկական շահը, եթե նույնիսկ ՀՀ իշխանությունն իր երկրի շահերից չի գործում. Աբրահամյան
«Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ցանկացած հիշատակում պետք է դիտարկվի դրա բոլոր կետերի իրականացման համատեքստում»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Երբ ժամանակին Հայաստանի կառավարիչը տարօրինակ շտապողականությամբ այդ փաստաթղթի կապիտուլյացիոն դրութներն էր կատարում` Արցախի տարբեր շրջաններ հանձնում, դեռ այն ժամանակ կանխատեսվում էր, որ Ադրբեջանն իր մասնաբաժին պարտավորությունները չէր կատարելու:
Եթե որևէ բանակցությունում հիմք է ընդունվում եռակողմ հայտարարությունը, ապա այդտեղ հստակ պետք է խոսվի Արցախի, արցախցիների վերադարձի և նրանց անվտանգության երաշխիքների դրույթների մասին:
Հայաստանի իշխանությունը երկիրը վերածել է փորձադաշտի, կենցաղային առևտրի օբյեկտի:
Իսկ ինչո՞ւ որևէ դերակատար պետք է քննարկման առարկա դարձնի հայկական շահը, եթե նույնիսկ ՀՀ իշխանությունն իր երկրի շահերից չի գործում:
Այս խնդիրը միայն առաջին հայացքից է ՌԴ-ի հետ հարաբերություններում արտացոլվում:
Որևէ երկիր այսպիսի իշխանությանը չի´ հարգում, շահերի հետ հաշվի չի´ նստում:
Միայն կօգտագործեն ու կուղարկեն այնտեղ, որտեղ սովորաբար հայտնվում են անպետք ու շարքից հանված իրերը և առարկաները»,- գրել է Տ.Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովի հայտարարությունը կասկածի տակ է դնում ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՌԴ կառուցողական ներգրավվածությունը. ՀՀ ԱԳՆ
- Լավրովի հայտարարությունն ազդակ էր այն մասին, որ Բաքվում քննարկվել է նաև այս խնդիրը. Քաղաքագետը՝ Պուտին-Ալիև հանդիպման մասին
- Այդ շահերը սպասարկելու համար է, որ Պուտինը գլուխ է խոնհարում այսպես կոչված «շահիդների» քայլուղում. Մհեր Հակոբյան
- Երևանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածությունը. Լավրով
- Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը. Պուտին
- Պուտինը ներկայացրել է բանակցություններից հետո Ալիևի հետ համատեղ հայտարարության բովանդակությունը
- Պուտինն ու Ալիևն ավարտել են բանակցությունները Ադրբեջանում
- Պուտինը նախատեսում է Փաշինյանին պատմել Բաքվում բանակցությունների արդյունքների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան