Այս տարի Հայաստանում կարմրուկի ու կապույտ հազի դեպքերի աճ կա. Ստեփան Աթոյան
Հայաստանում նախորդ տարվա համեմատ այս տարի կարմրուկի դեպքերի աճ է արձանագրվել. եթե ամբողջ 2023-ին գրանցվել էր կարմրուկի 554 դեպք, այս տարի մինչև օգոստոսի 20-ը ընկած ժամանակահատվածում արդեն արձանագրվել է 547 դեպք։ Ասուլիսում տվյալները ներկայացրեց ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանում կարմրուկի դեպքեր արձանագրվել են 2023 թվականի սկզբից. առաջին դեպքը բերովի էր, որից հետո տեղային դեպքեր են արձանագրվել։
«Կարմրուկը կառավարելի հիվանդություն է, որի դեմ ամենաարդյունավետ պայքարը համապատասխան պատվաստումները ժամանակին կատարելն է»,- ասաց Ս. Աթոյանը։
Մասնագետը նշեց, որ, առհասարակ, վարակային հիվանդություններն ունեն համաճարակաբանական որոշակի օրինաչափություն. կախված հիվանդությունից՝ 4-7 տարին մեկ անգամ լինում են բարձրացումներ։ Կարմրուկի դեպքում նման բարձրացում Հայաստանում գրանցվել է 2017-2018 թվականներին։
Ս. Աթոյանը նաև հայտնեց, որ այս տարի արձանագրվել է կապույտ հազի դեպքերի աճ։ Այս հիվանդությունը նույնպես ենթարկվում է օրինաչափությանը. նախորդ բարձրացումը եղել է 2017-2018 թվականին։
«Այդ ժամանակահատվածում 237 դեպք է գրանցվել, 2023-ին՝ 50 դեպք, այս տարի մինչև օգոտոսի 1-ն ունենք 98 գրացված դեպք։ Դեպքերի ճնշող մեծամասնությունը գրանցվում է մինչև 18 տարեկանների շրջանում, շատ մեծ բաժին են կազմում նախադպրոցական տարիքի երեխաները»,- ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը։
Նա հայտնեց, որ օգոստոսի 1-20 ընկած ժամանակահատվածում ջրծաղիկի 336 դեպք է գրանցվել, նախորդ ամիս՝ 1245 դեպք։ Մոտ 83 տոկոսը մինչև 18 տարեկան անձանց մոտ է գրանցվել։
Ս.Աթոյանն ասաց, որ այս տարվանից նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի ներդրում. «Այն կներդվի փուլային, սկզբում կիրականացվի մեկ տարեկան երեխաների , նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, 2027 թվականից կիրականացվի ըստ օրացույցի՝ 1 տարեկան և 4-6 տարեկանների շրջանում»։
Հարակից հրապարակումներ`
- Կապույտ հազին բնորոշ է 3-ից 5 տարի պարբերականությամբ աշխուժացումը
- Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է որոշակիորեն սրվել՝ պայմանավորված զբոսաշրջության ակտիվությամբ. ԱՆ
- Կարմրուկի դեպքերը Եվրոպայում, այդ թվում` Հայաստանում, շարունակում են աճել՝ վտանգի տակ դնելով միլիոնավոր երեխաների կյանքեր
- Կարմրուկի հիվանդացության լայն տարածման ֆոնին առողջապահության նախարարությունը լքեց Գայանե Սահակյանը
- Բաբկեն Պիպոյան. Հետաքրքիր է նոր նախարարին անհանգստացնու՞մ է կարմրուկի այս պատկերը
- Մեկ շաբաթում՝ կարմրուկի 12 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան