Հայ շախմատիստները նվաճել են 3 ոսկե և 2 բրոնզե մեդալ
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփում է պատանիների արդյունքները՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված 2024 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Ըստ այդմ՝
«Հայ շախմատիստները նվաճել են 3 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն:
Սոնա Կրկյաշարյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն:
Սոֆիա Բաղրամյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն, ինչպես նաև արագ շախմատի բրոնզե մեդալակիր:
Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների արագ շախմատի թիմային առաջնությունում Հայաստանի թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Թիմը ներկայացնում էին Դավիթ Մելքոնյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Վարդանյանը և Սլավա Կոնջորյանը:
Թիմի ղեկավարն էր ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Գասպարյանը:
Շնորհավորում ենք մեր պատանիներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ»:
Հարակից հրապարակումներ`
- Սոֆիա Բաղրամյանը դարձավ Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն
- Սոնա Կրկյաշարյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան