Ջրամբարի մոտակայքում փրկարարները հայտնաբերել են կորած ՌԴ քաղաքացու դին
Օգոստոսի 20-ին, ժամը 17։53-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Հանքավան գյուղից հեծանվով ուղևորվել է Հրազդան քաղաք, սակայն մոտ 2 ժամ է չի պատասխանում հեռախոսազանգերին. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարար ծառայության հաղորդմամբ, օգոստոսի 21-ին փրկարարները Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի մոտակայքում, հայտնաբերել են Մ․ Լ․-ի (ծնված 2002 թ․ՌԴ քաղաքացի) դին։
Որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել 34 փրկարարական ծառայող և կիրառվել է 2 անօդաչու թռչող սարք։
ՆԳՆ ոստիկանությունը կազմած փաստաթղթերն ուղարկել է Քննչական կոմիտե՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: