Իրավունք 15:38 22/08/2024 Հայաստան

Հրայր Թովմասյանի գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանին դատավորի պաշտոնից հեռացնելու բոլոր հիմքերն առկա են. Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Դատավոր Տաթևիկ Գրիգորյանին դատավորի պաշտոնից հեռացնելու բոլոր հիմքերն առկա են։

Հրայր Թովմասյանի գործով ընդամենը 20 րոպե տևած դատական նիստին, այնուհետև՝ պաշտպան Արամ Օրբելյանի ասուլիսին հետևելուց հետո ինձ համար միանշանակ է, որ առերևույթ առկա են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը։ Փաստորեն, հուլիսի 25-ին Տաթևիկ Գրիգորյանը, Նորայր Փանոսյանի՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով դատարան չներկայանալու պատճառով քրեական գործը բաժանել է՝  չունենալով դրա լիազորությունը։

Դատաքննության փուլում գործը կարող է բաժանվել մի դեպքում՝ երբ ամբաստանյալներից մեկի տևական հիվանդության կամ փախուստի մեջ գտնվելու պատճառով նա չի մասնակցում դատական նիստերին, որի պատճառով խախտվում է մյուս ամբաստանյալի կամ ամբաստանյալների՝ ողջամիտ ժամկետում գործի քննության ժամկետները։ Փանոսյանը փախուստի մեջ չի գտնվում, իսկ նիստից բացակայելու  հիմքում ընկած հանգամանքները ժամեր անց վերացել են։ Փանոսյանի մասով դատավորը միանշանակ արդեն իսկ խախտել է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը:

Այնուհետև քմծիծաղով ու ռեպլիկներով է արձագանքել դատական նիստը մինչև հաջորդ օրը հետաձգելու՝ Օրբելյանի միջնորդությանը, չտալով անգամ մեկ օր ժամանակ, որպեսզի պաշտպանական կողմը պարզի թե ինչ միջնորդություններ են ներկայացված, որոնց պետք է միանա, որոնք պետք է ներկայացնի։ Դրանից հետո էլ Հրայր Թովմասյանին ապօրինի կերպով հեռացրել է դատական նիստից, այն էլ՝ 10 ժամով՝ դատախազին ամենագետ անվանելու և իր ձեռքին պահած քրիստոնեական խորհրդանշով թևնոցը չթաքցնելու համար։

Սրանով Դատավորը նպատակ է հետապնդում ավարտել այս գործի քննությունը առանց Թովմասյանի ավարտական ճառ ասելու հնարավորություն տալու։ Անձը կարող է հեռացվել դատական նիստից, երբ վերջինս խաթարում է դատարանի բնականոն գործունեությունը և այն հնարավոր չէ վերականգնել։ Հրայր Թովմասյանին հեռացնելու պահին անգամ նիստ անցկացվել չէր կարող։ Դատավորը հանրային պաշպան է ներգրավել օրենքի կոպիտ խախտմամբ. դատավորի հղումը ՍԴ որոշմանը, բացարձակ վերաբերելի չէ այս դեպքին։

Հրայր Թովմասյանը չի ծանուցվել օգոստոս 8-ի ու 15-ի նիստերի մասին, և  դրանով իսկ խախտվել է Հրայր Թովմասյանի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը։ Այս դատավորի գրասենյակի թափթփվածության արդյունքում  Արամ Օրբելյանին նիստերի մասին ծանուցումը ուղարկվել է Շարուրի փողոցի ինչ-որ հասցեով: Պարզվում է, որ Օրբելյանը, ոչ միայն այդ հասցեում հաշվառված չէ, չի բնակվում, գործունեություն չի իրականացնում, այլև անգամ չգիտի, թե ֆիզիկապես քաղաքի որ հատվածում է գտնվում այդ հասցեն։ Զավեշտը դրանով չի ավարտվում։ Պարզվում է Շարուրի հասցեով է ուղարկել նաև նախորդ դատական նիստերի ձայնագրությունների կրիչները, փաստորեն՝ ինչ-որ մեկը դրա իրավունքը չունենալով դրանք ստացել է։ Իսկ դատավորն էլ իրենից գոհ դեմքով պնդում էր, որ Օրբելյանը նախորդ բոլոր նիստերի մասին պատշաճ ծանուցված է եղել և ձայնագրություններն էլ ստացել է։

Զավեշտը սրանով էլ չի ավարտվում։ Դատավորը հպարտ դեմքով հայտարարում է, որ Արամ Օրբելյանին տուգանելը օրինական է եղել, քանի որ տեսեք, Օրբելյանը անգամ չի բողոքարկել իրեն տուգանելու որոշումը։ Այս դեպքում էլ պարզվում է, որ այս որոշումը ևս Շերամի փողոցի դեռ չպարզված մարդն է ստացել.  դե, եթե տվյալ անձը չի բողոքարկել, ուրեմն Արամը համաձայն է։Ու դատավորը փոխարենը ներողություն խնդրի իր ու իր գրասենյակի թափթված աշխատանքի, անպատասխանատու պահվածքի համար, որով խախտել է դատավարության մասնակիցների մի շարք իրավունքներ, հայտարարում է, որ կրիչները ՎԵՐՍՏԻՆ կտրամադրվեն։

Զավեշտը սրանով էլ չի ավարտվում։ Այսօրվա նիստում, երբ արդեն նիստը ավարտված էր, հաջորդ նիստը նշանակված, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մի նախօրոք պատրաստած շպարգալկա հանեց ու սկսեց կարդալ, որից տպավորություն ստեղծվեց, որ դատավորը ներմուծել է մի նոր դատավարական ինստիտուտ, այն է՝ ինքնապաշտպանական ճառ։ Եթե չիմանայի, որ դատավորը այդ տեքստը կարդում է իր կողմից նախագահվող նիստում, վստահորեն կպնդեի, որ նա այն կարդում է ԲԴԽ-ում իրեն աշխատանքից ազատելու հարցով հրավիրված նիստին։

Դասականը կասեր՝ մի շտապի, կհասցնես։ Այս ամբողջից կարելի է վստահ հետևություն անել, որ Տաթևիկ Գրիգորյանը ոչ միայն դաբրո ունի նման կերպ վարվելու, այլև միգուցե և հրահանգ։ Հնարավոր է, որ  Կարեն Անդրեասյանի օրոք Տաթևիկը պատասխանատվության չենթարկվի։ Բայց անդրեասյանները հավերժ չեն, նախորդ իշխանության օրոք էլ բազմաթիվ դատավորներ են եղել, որ Տաթևիկի պես էին մտածում»։ 

Լուսանկարներն այսօրվա դատական նիստից են։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:10
Կենտրոնում խոշոր ավտովթար է գրանցվել «iCar» մակնիշի էլեկտրամոբիլի և «Mercedes»-ի միջև
Հունվարի 24-ին, Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Շահեն Ա․-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
20:56
Իրանը բողոք է հայտնել Ադրբեջանին, դեսպանը կանչվել է ԱԳՆ
Իրանում այսօր ԱԳՆ է կանչվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից. փաստաբան
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից: Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:35
Իսկ Արմեն Աշոտյանի գործն առհասարակ Սանտա Բարբարայի սերիալին է նմանվել․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն...
Աղբյուր` Panorama.am
20:22
Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հունվարի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։...
Աղբյուր` Panorama.am
20:10
Բոլորով, որ Փաշինյանի հայտարարգիրը լրացրեցին, վերջը ստուգեցի՞ն՝ այնտեղ կոռուպցիա կա՞ր, թե՞ չկար. Մեսրոպ Առաքելյան
Նիկոլ Փաշինյանն և իր տնտեսական թիմը հայտարարում են, թե եկամտի համընդհանուր հայտարարագրումը ստվերի կրճատման և սոցիալական թիրախային...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Վերին Լարս» սահմանային անցման կետում առաջացող խնդիրները քննարկվել է Սերգեյ Կոպիրկինի հետ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ծառուկյանն ասել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը նշել է, թե որքան գումար է ծախսել, նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
19:35
Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ փաստաբանական խումբ
Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի հարցում քննարկելու բան ունեն․ Պուտին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի թեմայի շուրջ քննարկելու բան ունեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի պետական ​​համալսարան...
Աղբյուր` Panorama.am
19:12
ՔՊ-ական հերթական մանիպուլյացիան «ազգային»-ի առնչությամբ․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «ՔՊ-ԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ի ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ...
Աղբյուր` Panorama.am
18:58
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Մենք Հայաստանին համարում ենք մեր բնական ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Զինված հարձակում է եղել Ստամբուլի հայկական վարժարանի նախկին շենքի վրա
Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող Դադյան հայկական վարժարանի նախկին շենքի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Գևորգ Ալթունյանի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել է դատարան
Դատախազությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
18:14
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՊԵԿ-ը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին հայտարարգրման իրազեկման հարցով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով սպառողական հասարակություն. «Հայաքվե»
«Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Փյունիկ» է վերադարձել Վարազդատ Հարոյանը
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}