Կան մարդիկ, որոնք ստահակ են, այս շարժման մեջ հենց սկզբից ներգրավվել են ի՞նչ նպատակով և հիմա ո՞ւր են. Բագրատ սրբազան
«Կան մարդիկ, որոնք ստահակ են, այս շարժման մեջ հենց սկզբից ներգրավվել են ինչ նպատակով, և հիմա ո՞ւր են՝ չգիտեմ»,-այսօրվա հավաքի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը։
Նա հայտնեց, որ բովանդակություն ու էներգիա փոխելու ոչ էներգիա ոչ էլ սիրտ ունեցող մարդիկ են իր ակնարկածները։
«Երկու բառ իրար կպցնել եք իմացել, երկու նախադասություն իրար կարել եք իմացել՝ ձեզ ներկայացրել եք չգիտեմ ով... Ոչ մի բան եք դուք, եթե լավը լինեիք, ապա մինչև այսօր նեռը նստած չէր լինի այստեղ, հետաևաբար՝ այս ճանապարհը զղջման, ինքնաքննադատության, ապաշխարության ճանապարհն է... Այո՛, զղջում, ինքնամակրում ինքնադրսևորում և իրացում, կարող եք՝ արեք»,-հայտարարեց Սրբազանը և հավելեց.«Այս պայքարը հոսող գետի նման է, ինքնամաքրվելու ու մաքրելու է։ Այն մեծանալու է իսկ նրանք, ովքեր բարի մտքով կքննադատեն՝ նրանք այս շարժման մեջ մաս ու բաժին ունեն։
Ինձ համար վերջնարդյունքն է կարևոր՝ ազատագրումը»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր պայքարը շատերիդ կենդանություն է տվել, հետևաբար այս պայքարն էլ կարող է շատերիդ թաղել. Բագրատ Սրբազան
- Անբարոյականությամբ սնվող մարմինը չի կարող բարոյականության մասին խոսել․ Բագրատ Սրբազան
- Տղա՞ եք, ձու ունե՞ք, դրանք նետեք Փաշինյանի կառավարության ուղղությամբ․ Հրանտ Բագրատյան
- Ինչ պատճառներով է Բագրատ Սրբազանը գտնվում հիվանդանոցում.Պարզաբանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան