Երևան ՀԷԿ-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով են Կենտրոնի և Արաբկիրի հոսանքազրկումները. Գարեգին Բաղրամյան
«Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում վերջին երկու ամսիներին ուննեք անջատումների թվի որոշակի ավելացում՝ հիմնականում պայմանավորված է Երևան ՀԷկ-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հիմնական էլեկտրասնուցման անջատման հետ»,-կառավարության շենքի դիմաց հայտնեց ՀԾԿՀ նախագահը Գարեգին Բաղրամյան՝ հիշեցնելով, որ հոսանքազերկումները և նման բոլոր հարցրեը կարգավորված են համապատասծան կանոններով։
Նա տեղեկացրեց, որ ՀԷՑ-ը հաղորդագրություն էր տարածել, որ մինչև օգոստոսի 10-ը պետք է կարգավորվեր խնդիրը։
«Որոշակի խնդիրներ էին առաջացել Վերին Լարսում ձևավորված հերթերի հետ կապված, բայց հիմա արդեն բեռնատարները ժամանել են և աշխատանքներն ակտիվ իրականացվում են»,- ասաց Բաղրամյանը։