Քաղաքական 17:13 22/08/2024 Հայաստան

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը անդրադառնում է Ադրբեջանի պատմագիտական կեղծարարություններին

2023 թ. նոյեմբերի սկզբից Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում հիմնադրվել է նոր կառույց՝ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։

Հիմնադրամը բազմաթիվ հրապարակումներում անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող պատմագիտական կեղծարարություններին։

Օրինակ, 2024 թ. ադրբեջանական լրատվամիջոցներով հրապարակվեց «դիվանագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր» Հասան Հասանովի հարցազրույցը, որը պատմության տարբեր դրվագների աղավաղման խտացում է։ Հասանովը պնդում է, որ «ադրբեջանցի ժողովուրդը Ստալինից 2300 տարի առաջ հունահռոմեական աղբյուրներում կոչվել է ատրպատականցի-ադրբեջանցի»։ Հարցազրույցում առկա պնդումները ոչ միայն հակագիտական են ու լի կեղծիքներով, այլև հակասում են տրամաբանության օրենքներին։

Անգամ հարկ չկա հակափաստարկելու, որ մ.թ.ա. 4-րդ դարում Ատրոպատեսի ստեղծած պետական միավորը ոչ մի առնչություն չի կարող ունենալ ժամանակակից Ադրբեջան պետության հետ։ Դա բավարար չէ՝ Հասանովն Ատրոպատենեի ստեղծումը երեք դար հետ է տանում՝ ընդհուպ մինչև Ասորեստանի տերության կործանում՝ մ.թ.ա. 612 թվական։ Ընդ որում, իր պնդմանը «կշիռ տալու» համար հեղինակը մեջբերում է առավել ուշ շրջանի հռոմեական ու ասորական աղբյուրներ, որոնցում ոչ մի ակնարկ անգամ չկա Ատրոպատենեն մ.թ.ա. 7-րդ դարով թվագրելու, առավել ևս ներկայիս Ադրբեջանի հետ կապելու վերաբերյալ։

Այս խնդրի վերաբերյալ կարող եք ծանոթանալ «Գեղարդ» հիմնադրամի հետևյալ նյութերին
Պատմագիտական զեղծարարությունները Ադրբեջանի պատմության վերաբերյալ
Միջնադարյան ոչ մի քարտեզում Ադրբեջան անուն գոյություն չունի. Ռուբեն Գալչյան
Իսկ հարցին, թե ինչու ցարական շրջանում կամ խորհրդային առաջին շրջանում ներկայիս ադրբեջանցիները ներկայացվել են թաթար էթնոանունով, Հասանովը «հանճարեղ» պատասխան ունի՝ «ադրբեջանցի» անվանումն արգելքի տակ է եղել։

Խորհրդային տարիներին միջնադարյան ադրբեջանցու կերպարի ստեղծման մասին տես
«Միջնադարյան ադրբեջանցու» ստեղծման ուղիղ համեմատականը Հայրենական մեծ պատերազմի տարիներին ըստ Ի. Պետրուշևսկիի աշխատանքների
Իրականությունն այն է, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող ադրբեջանցիներն սկսել են ադրբեջանցի կոչվել 1920-1930-ական թվականներին ԽՍՀՄ վարած քաղաքականության շրջանակում։ 1937 թ. Խորհրդային Ադրբեջանի սահմանադրության մեջ հիշատակվեց «ադրբեջանցի ժողովուրդ» եզրույթը, իսկ 1939 թ. համամիութենական մարդահամարով Ադրբեջանի տիտղոսակիր ժողովրդի ներկայացուցիչները (նաև Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Վրաստանի թյուրքախոս մահմեդականները) ստացան «ադրբեջանցի» անվանումը: Չնայած Հասանովը նշում է, որ Ստալինը ոչ մի կապ չունի «ադրբեջանցի» էթնոնիմի ստեղծման հետ, փաստն այն է, որ հենց Ստալինի ղեկավարման տարիներին ներկայիս ադրբեջանցիների համար ամրագրվեց այդ անվանումը։

Նորություն չէ, որ ալիևյան ռեժիմը հսկայական միջոցներ է ծախսում, որպեսզի «ստեղծի» Ադրբեջանի պատմությունը և գողանա հարևան երկրների և ժողովուրդների պատմությունը և մշակույթը։ Ադրբեջանցի մասնագետներն այդ գործը սկսել էին դեռևս խորհրդային տարիներին, սակայն նրանք առավել ակտիվացան հատկապես հետխորհրդային տարիներին։ Ադրբեջանի իշխանությունները առաջնահերթ թիրախավորել են հայ ժողովրդին և Հայաստանը։ Բոլոր հնարավոր միջոցներով փորձ է արվում աղավաղել և յուրացնել հայերի և Հայաստանի պատմությունը։ Ավելին, փորձ է արվում հայերին մեղադրել այն արարքներում, որ իրենք են գործել։ Դրա վառ օրինակն է, այսպես կոչված, «Խոջալուի» դեպքերը։ Ադրբեջանցի զինյալները կոտորեցին Արցախի Իվանյան (Խոջալու) բնակավայրից հեռացած խաղաղ բնակչությանը, այնուհետև սկսեցին պետական մակարդակով այդ ամենը բարդել հայկական կողմի վրա (տես՝ Սեփական ժողովրդին ոչնչացնող Ադրբեջանը մեղադրում է հայերին)։

Ադրբեջանի ղեկավարությունը առաջ է քաշել նաև այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեզը, որի հիմնական գաղափարն այն է, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքը ադրբեջանցիների պատմական տարածքներն են, և իբր այդտեղի իսկական բնիկները եղել են ադրբեջանցիները։ Նախ և առաջ պատմական փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջան ասելով մինչև 20-րդ դարը նկատի են ունեցել միայն Արաքս գետից հարավ ընկած պատմական, իրանական Ատրպատականը։ Երկրորդ՝ կովկասյան թաթարներին ադրբեջանցի սկսել են կոչել միայն 20-րդ դարի 30-ական թվականներից։ Երրորդ՝ այն տարածաշրջանը, որտեղ այսօր գոյություն ունի Ադրբեջանի Հանրապետությունը, պատմական աղբյուրներում կոչվել է միայն Աղվանք, Առան, Շիրվան և այլն, բայց ոչ՝ Ադրբեջան։

Վերոնշյալ թեզն առաջ քաշելով՝ Ադրբեջանը մի քանի նպատակներ է հետապնդում՝ փորձել յուրացնել Հայաստանի Հանրապետության տարածքը, իր սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել Ադրբեջանի ներսում առկա բազմաթիվ հիմնախնդիրներից։ Երկրորդ՝ Թուրքիան, այս հարցում աջակցելով Ադրբեջանին, ցանկանում է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը մոռացության տան Արևմտյան Հայաստանը և Հայոց ցեղասպանության հարցը։ Երրորդ՝ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիների բնակեցումով ցանկանում են Հայաստանում ներքին, միջէթնիկական խնդիրներ առաջացնել, հետագայում նաև՝ փորձել միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Փաստորեն, Ադրբեջանը փորձում է այս կեղծ թեզի իրագործմամբ Հայաստանի բնակչության ազգային կազմը փոխել։

Այսպիսով, Ադրբեջանը խոսում է Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանցիների վերադարձի մասին այն դեպքում, երբ ինքն՝ Ադրբեջանը, մինչ օրս ներողություն չի խնդրել Ադրբեջանից բռնագաղթված հայերից և ոչ մի փոխհատուցում չի տվել նրանց։ Չեն պատժվել նաև այն ադրբեջանցիները, որոնք 1988-2023 թթ. ընթացքում հայերի նկատմամբ հանցագործություններ են կազմակերպել և իրականացրել։

Ադրբեջանի տարածքում նաև շարունակվում է իշխանությունների կողմից հովանավորվող մշակութային ցեղասպանությունը՝ հայկական հետքի վերացումը Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Այսօր` 21-րդ դարում, հայ ազգը և Հայաստան պետությունը նոր մարտահրավերների առջև են կանգնել։ Ժամանակին մեր պետության սահմանները այնպես են գծագրվել օտարների կողմից, որ այսօր մենք հայտնվել ենք բավականին բարդ աշխարհագրական միջավայրում։ Ունենալով կայուն, բարիդրացիական հարաբերություններ մեր հարավային և հյուսիսային քաղաքակրթությունների հետ, խոսքը իրանական և վրաց-կովկասյան քաղաքակրթական տարածքների մասին է, ցավոք սրտի մենք նույնը չենք կարող ասել մեր արևելյան և արևմտյան ուղղությունների մասին։

Թյուրքական աշխարհի կարևորագույն բաղադրիչը կազմող երկու պետությունների (Թուրքիա, Ադրբեջան) համար հայկական քաղաքակրթությունը իր իսկ գոյությամբ խոչընդոտ է հանդիսանում իրենց հեռագնա ծրագրերում։ Սակայն այդ ամենը գիտակցելով հանդերձ մենք պետք է հասկանանք, որ նրանք մեր հարևան պետություններն են և պետք է փորձենք կարգավորել  հարաբերությունները նրանց հետ։ Ինչպիսի մեխանիզմներով կամ ինչպիսի մեթոդներով մենք դրան կհասնենք, դա հարցի այլ կողմն է։ Սակայն այս տեսանկյունից մենք պարտադրված ենք ինչ-որ լուծումներ գտնել, լուծումներ, որոնք, սակայն, վնաս չեն հասցնի մեր պետության գերակա շահերին և կլինեն միայն հայանպաստ։

Հիմնադրամը տպագրում է նաև գրքեր, անցկացնում գիտաժողովներ, որտեղ նույնպես հայ և արտերկրի գիտնականները անդրադառնում են վերոնշյալ հարցերին։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում հնչաց կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}