Գեներալ-լեյտենանտի որդու վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել են կաթոցիչներ, թմրանյութի նմանվող զանգված
Օգոստոսի 22-ին, ժամը 16:55-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Գեորգի Ապրիամովը իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Շոպրոնի փողոցում՝ թիվ 77 հասցեի մոտ, բախվել է կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային։
Վարորդը հայտնել է, որ իր ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով էլ բախվել է «Opel»-ին։Նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նա հրաժարվել է բժշկական օգնությունից, ինչից հետո նրան պարեկները տեղափոխել են դեպքի վայր։Արդեն տեղում նրա կողմից վարած ավտոմեքենայում հայտնաբերվել են կաթոցիչներ, թմրանյութի նմանվող զանգվածներ և այլ կասկածելի իրեր։
Պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղեկատվությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Ապրիամովի հայրը կոչումով գեներալ-լեյտենանտ է և բարձ պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում, այդ թվում եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ»,- հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով 17-22 տարեկան 5 երիտասարդներ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանություն
- Այն աստիճան պղծության է հասել, որ մեր սրբազան շիրիմներով են այդ թմրանյութերը տարածում. Բագրատ Սրբազան