Թեյլոր Սվիֆթը գերազանցել է Մայքլ Ջեքսոնի երկարամյա ռեկորդը
34-ամյա Թեյլոր Սվիֆթը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ներկայացրել է իր Era's Tour-ի ութերորդ շոուն՝ շրջանցելով Մայքլ Ջեքսոնին։ Փոփի արքան Ուեմբլի»-ում յոթ անգամ անընդմեջ ելույթ է ունեցել 1988 թվականին Bad շրջագայության շրջանակներում։
«Դուք հենց նոր դարձրեցիք ինձ առաջին մենակատարը, ով երբևէ ելութ է ունեցել « Ուեմբլի»-ում ութ անգամ մեկ շրջագայության ընթացքում: Մենք երբեք, երբեք չենք կարող բավականաչափ շնորհակալություն հայտնել ձեզ դրա համար», - BBC-ն մեջբերում է Սվիֆթի խոսքերը բեմից:
Լոնդոնում երգչուհին ավարտում է Eras Tour-ի եվրոպական փուլը։
Ավելի վաղ Թեյլորը չեղարկել էր երեք համերգ Վիեննայում ահաբեկչական սպառնալիքի պատճառով։ Որոշումն ընդունվել է հարձակումները նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձանց ձերբակալությունից հետո։
Սվիֆթի համաշխարհային շրջագայությունը՝ The Eras Tour-ը, սկսվել է 2023 թվականի մարտի 17-ին ԱՄՆ-ում և կավարտվի 2024 թվականի դեկտեմբերի 8-ին Կանադայում։ Ակնկալվում է, որ 152 համերգները Սվիֆթին կբերեն մոտավորապես 2 միլիարդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին