Թուրքերը կոշտ են արձագանքել Բայդենի «սարսափելի հրամանին»
Haber7 պորտալի ընթերցողները վրդովվել էին այն լուրից, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտին հաստատել է միջուկային գաղտնի ռազմավարությունը և հրահանգել է ԱՄՆ բանակին նախապատրաստվել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ հնարավոր համակարգված միջուկային բախումների։
«Այս տկարամիտ ծերուկն աշխարհը պատերազմի մեջ կքաշի»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, գրել է օգտատերերից մեկը։
«Արդյո՞ք նա խելագար չէ»,-ասել է մեկ ուրիշը:
«Թվում է, թե այս մարդը վերջում աշխարհը պատերազմի մեջ կներքաշի», -օգտատերերի մտքերի հետ համաձայնել ՝ մյուսը։
«ԱՄՆ-ը պետություն չէ, այլ մաֆիոզ կազմակերպություն»,- կարծիք հայտնեց ընթերցողը։
Ինչպես նշում է The New York Times-ը, փաստաթուղթն այնքան գաղտնի է, որ այն հասանելի չէ թվային տեսքով, այլ միայն տպագիր ձևով, որը հասանելի է Պենտագոնի փոքր թվով ռազմական ղեկավարների և ազգային անվտանգության պաշտոնյաների համար:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը դիմել է ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ ստանալու համար
- ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է միջուկային գործարքին վերադառնալու իր պատրաստակամության մասին
- Ուկրաինային F-16-ների հանձնումը ՆԱՏՕ-ի ազդանշանն է միջուկային ոլորտում. Լավրով
- Ռուսաստանում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման զորավարժությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին