«Ժողովուրդ». Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հարցը հասել է ՄԻԵԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ Ֆազին ազատ արձակելու համար կալանավորված և դատական քաշքշուկների մեջ հայտնված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հարցը հասել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման հարցով դատավոր Ալեքսանյանը դիմում է ներկայացրել ՄԻԵԴ։
Նշենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում գտնվող քրեական վարույթով՝ իր եղբոր ընկերոջ և իր մտերիմ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն իրեն մակագրելու, ապա այն բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։
Ըստ ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ի վերջո, մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի կալանքը փոխարինել էր գրավով։
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Սերգեյ Գրիգորյանը բոլորին հայտնի Ֆազն է, որին սպանեցին այս տարվա հունիսի 11-ին, և գործի մեղադրանքով այսօր կալանավորված է Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյանը Տիգրանաշեն չի այցելել
- «Փաստ». Հերթը կոնյակին էլ հասավ
- «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք են հայտարարագրել փոխմարզպետ քույրն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական եղբայրը
- «Հրապարակ». «Դեմոկրատ ու ժողովրդի սիրելի» ղեկավարի այցը Վայոց Ձորն ուղղակի արտակարգ գոտի է դարձրել
- «Փաստ». Այժմ Նիկոլ Փաշինյանին ուղղակի կարող են «տեղեկացնել», թե ինչ են քննարկել առանց Հայաստանի
- «Ժողովուրդ». Կոտայքի մարզպետի կինը ինչպե՞ս է միաժամանակ աշխատում մեկ պետական, երկու համայնքային և մեկ ՓԲԸ-ում
- «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքը կրկին հետաձգվում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին