Լև Լեշչենկոն չի դադարեցնում իր համերգային գործունեությունը
Ռուս հայտնի երկգիչ Լև Լեշչենկոյի անվան մշակութային հիմնադրամի տնօրեն Անդրեյ Գայդելը kp.ru-ի հետ զրույցում հերքել է, որ արտիստը դադարեցնում է իր համերգային գործունեությունը։ Գայդելի խոսքով, այս պահին Լեշչենկոն հարցազրույցներ չի տալիս, ինչպես նաև չի մեկնաբանում իր ինքնազգացողության մասին լուրերը։
«Այն, ինչ վերաբերում է առողջությանը, նրա անձնական կյանքն է։ Նա իրեն զգում է իր տարիքին համապատասխան։ Եվ նա հանդես է գալիս իր ուժերի ներածին չափով»,- ասել է նա։
Գայդելը նշել է, որ Լեշչենկոն ստիպված է աշխատել 82 տարեկանում, քանի որ նա պետք է աշխատավարձ վճարի իր թիմին։ Տնօրենը հերքել է նաև, որ երգիչը բիզնեսով է զբաղվում.
Օգոստոսի 19-ին հաղորդվել էր, որ պետությունը Լեշչենկոյին 1,8 մլն ռուբլու անվճար դեղորայք է տրամադրել ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշվել է հազվագյուտ հիվանդություն, որն առաջանում է նյութափոխանակության խանգարման պատճառով: Այժմ, ինչպես հայտնում է Mash Telegram ալիքը, Լեշչենկոն թերապիայի երկրորդ կուրսն է անցնում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին