Ջութակահար Սերգեյ Խաչատրյանի «Իզայի» սոնատների ձայնասկավառակը հաղթել է գերմանական հեղինակավոր մրցույթում
Հանրաճանաչ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի վերջին ձայնասկավառակը՝ նվիրված Իզայի 6 սոնտաներին, Preis der deutschen Schallplattenkritikի գերմանական քննադատների եռամսյա մրցույթում կամերային երաժշտության անվանակարգում ճանաչվել է հաղթող։ Այս մասին օրում է «Օրեր»-ը։
Ձայնասկավառակում եղ են գտել բելգիացի կոմպոզիտոր Էժեն Իզայի(1858-1931 թթ.) 6 սոնատները ջութակի համար՝ Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ։ Հայ վիրտուոզ ջութակահարը օգտագործել է Իզայի անձնական ջութակը, որով նա նվագել է իր կենդանության օրոք։ Նրանից առաջ այդ ջութակը եղել է այլ նշանավոր ջութակհարների մոտ։ Այս ջութակը Սերգեյին տրամադրել է Նիպոն երաժշտական հիմնադրամը, որը ջութակի սեփականատերն է 1995 թվականից։
Մրցույթում տեղ են գտել նախորդ երեք ամիսների լավագույն և ամենահետաքրքիր նոր թողարկումները: Գնահատման չափանիշներն են գեղարվեստական որակը, ռեպերտուարային արժեքը, ներկայացումը և ձայնի որակը: 2014 թվականից յուրաքանչյուր եռամսյակային քննադատները ընտրում են լավագույն ալբոմը։
Ժյուրիի անդամ Բենջամին Հերցոգը գրել է. «Մոլախաղեր, վայրի կատաղություն և կատաղի նուրբ մելամաղձություն՝ բոլորը կարելի է գտնել Էժեն Իզայիի վեց սոլո սոնատներում: Սերգեյ Խաչատրյանը նման էքստրեմալ մասերը նվագում է խիզախությամբ, նրբագեղությամբ, տեխնիկական համարձակությամբ։ Նա երբեք չի անտեսում պատմողական որակը, որը բնորոշ է բոլոր սոնատներին։ Նա նաև լիովին վստահ է Բախի նրբագեղ պտտվող նեոբարոկկո արձագանքներում: Այստեղ պարզ է դառնում, թե իրականում ինչ բարձր մակարդակով են ստեղծվել 20-րդ դարի այս «Sei solo»-ները, որոնք հաճախ համարվում են վիրտուոզ ստեղծագործություններ: Եվ այն խորությունը, որով դրանք կարելի է նվագել»: