Այս քրեական գործն ինքնին ստեղծվել է բացառապես ՍԴ-ում փոփոխություններ իրականացնելու համար. Հրայր Թովմասյանի պաշտպան
«Այս դատական գործի շրջանակներում ողջամիտ ժամկետներն արդեն 4 տարի խախտվել են, սույն քրեական գործը չէր կարող ընդհանրապես վարույթ ընդունվել դատարանում ու քննության առարկա դառնալ»,- արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, մեղադրողերի բարձրաձայնած խնդրին, որ պաշտանական կողմը դիտավորյալ ձգձգում է դատական նիստերը։
Նա նշեց, որ քննության առարկա դառնալուց հետո մի շարք միջնորդություններ, որոնք ենթադրում էին սույն քրեական գործի անմիջապես ավարտ, չեն քննարկվել, այսինքն հետաձգվել, առանց քննության են թողնվել։
«Այս քրական գործի շրջաակներում ներկայացվել է առնվազն երկու միջնորդություն Սահմանադրական դատարանի գործող նախագահի, գործող դատավորի անձեռմխելիության՝ հաղթահարված չլինելու հետ կապված, դատարանը ոչ թե արձանագրել է, որ հաղթահարվել է, չկա անձեռնմխելիություն և հաղթահարելու կարիք չկա, ոչ թե արձանագրել է, որ Հրայր Թովմասյանը, ենթադրենք, չունի անձեռնմխելիության կարգավիճակ, այլ ասել է՝ այս քննությունը չենք անում, վերջում կանդրադառնանք։
Գործի շրջանակներում հստակ դիրքորոշում է ներկայացվել, որ այս քրեական գործն արդարադատություն իրականացնելու հետ որևէ առնչություն չունի, այս քրեական գործն ինքնին ստեղծվել է բացառապես Սահմանադրական դատարանում փոփոխություններ իրականացնելու համար։
Վերջին միջնորդությունը, որ գործը պետք է կարճվեր հենց այն պահին, երբ որ ներկայացվել էր, հետևյալն է. գործը հարուցվել է անանուն, օպերատիվ տեղեկատվության վրա։ Ուզում եք ցանկացած քրեական իրավունքի մասնագետի հարցրեք՝ անանուն տեղեկատվության հիման վրա քրեական գործ չի կարող հարուցվել։
Գործը ոստիկանությունում մակագրվել է մեկ ծառայողի, քրեական գործը հարուցել է այլ ծառայող, հարուցել է ժամկետների խախտումով։ Որոշման մեջ նշված են ինչ-որ բացատրություններ, որոնք գործում չեն եղել։ Հիմք ունեմ ենթադրելու, որ դատարան չի ներկայացվել մի շարք այլ դատական ակտեր, որով ուղղակիորեն բացառում էր սույն գործի քննությունը։ Այս բոլորը հաշվի առնելով՝ այսօր խոսում են արդար դատաքննության ողջամիտ ժամկետների մասին։
Այս միջնորդություններից որևէ մեկին անդրադառնալու դեպքում ՝ գործը կկարճվեր վերջին անգամ 2 ամիս առաջ, առաջին անգամ՝ 4 տարի առաջ։
Ապացույցների որակին անդրադառնանք. ապացուցման կառուցվածքը, համարյա ցիտում եմ, «արդարադատության նախարարն ազդել է դատարանի վրա, որպեսզի մեր գործով կայացվի մեզ ի վնաս որոշում»։ Սա ասում է տուժողներից մեկը։ Ասում ենք՝ ինչի՞ հիման վրա է ենթադրությունը, ասում է՝ ես լինեի, կանեի։ Սա է ապացուցման ստանդարտը՝ ես լինեի, կանեի»,- ասաց Ա.Օրբելյանը։
Նա հիշեցրեց, որ մեղադրանքով, ենթադրաբար, Հրայր Թովմասյանը լինելով արդարադատության նախարար, չարաշահել է իր պաշտոնական դիրքը։
«Ինչպե՞ս է չարաշահել. գումարային պահանջ չկա, հստակ հաշվարկ, որ Հրայր Թովմասյանը որևէ մեկին վնաս է տվել, չեմ տեսնում։ Մեղադրանքի տեքստում նախադասություն, որի ենթական լինի Հրայր Թովմասյանը, հստակ գործողություն սահմանված լինի կամ անգործություն, չկա։ Որևէ հիմնավորումներ չենք տեսնում։
Հրայր Թովմասյանը ցանկանում է, որ գործն ավարտին հասանի, որովհետև ակնհայտ է, որ այստեղ գործ չկա»,- ասաց Արամ Օրբելյանը։
Անդրադառնալով դատավոր Տաթևիկ Գրիգորյանի հայտարարությանը՝ ամբաստանյալների, պաշտպանական թիմերի պատճառով դատական նիստերը հետաձգելու մասին, փաստաբանն ասաց, որ 132 նիստերը բոլորը հետաձգվել են, առանց բացառության՝ մի մասը տևել է 10 րոպե, մի մասը՝ 4 ժամ։
«Դատական նիստերի ժամանակ որևէ կրկնություն, արհեստական պրոցես չի եղել»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան