Բելառուսի դեսպանատան ուղղությամբ Արման Բաբաջանյանի կողմից ձվեր, լոլիկ նետելու փաստովքրեական վարույթ է հարուցվել
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ու նրա թիմակիցների կողմից Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ իրականացված ակցիայի կապակցությամբ ոստիկանությունում քրեական վարույթ է հարուցվել։ Այդ մասին հայտում է Ա. Բաբաջանյանը։ Նա նշել է նաև, որ հրաժարվել է հանդիպել ոստիկանության ներկայացուցչի հետ ու բացատրություն չի տվել։
Հիշեցնենք՝ երեկ Ա. Բաբաջանյանն ու նրա թիմակիցները ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ էին նետել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ։ Տեղի ունեցածից հետո Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանին կանչել էին այդ երկրի արտաքին գործերի նախարարություն։
«Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի դիմաց մի խումբ անձանց կողմից իրականացված վանդալիզմի, դեսպանատանը հասցված վնասի և տեղի ունեցածը կանխելու ուղղությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից ակնհայտորեն անբավարար միջոցներ ձեռնարկելու մասին»,- ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
- Արման Բաբաջանյանի իրականացրած ակցիայի պատճառով ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Բելառուսի ԱԳՆ
- Արման Բաբաջանյանն իր համախոհների հետ լոլիկ, կարտոֆիլ ու ձու է նետել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան