Հրազդանի կիրճում «Վեոլիա ջուր»-ի կոյուղու կոլեկտորի վերանորոգման ժամանակ երկրորդ վթարն է եղել
Օրեր առաջ Հրազդանի կիրճում վթարվել էր «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը, կեղտաջրերը ողողել էին փողոցները։
«Վեոլիա ջուր» ընկերությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ կոլեկտորի վերականգման աշխատանքներն ավարտվել են, սակայն վերանորոգման ընթացքում կրկին խնդիր է առաջացել։
«Քանի որ կոյուղին շատ հին է, խողովակների վիճակը վատ է, ինչն էլ եղել էր վթարի պատճառը, վերանորոգման ընթացքում վթարի վայրից 5 մետր այն կողմ կրկին խողովակը վնասվել է։
Հիմա ընթանում են վերանորոգման աշխատանքները, առաջիկա երկու օրերին աշխատանքները կավարտվեն»,- ասաց «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի պատասխանատու Զառա Նազարյանը։
Նա նշեց, որ երկրորդ վթարի դեպքում մեծ քանակությամբ կեղտաջուր, ինչպես առաջին դեպքում, դուրս չի հոսել։
Հարակից հրապարակումներ`
- Վթարվել են Աջափնյակ վարչական շրջանի մեծ մասը սնող 2 ջրատարները. Վեոլիա Ջուր
- Հրազդանի կիրճում կոյուղաջրեր լցված հատվածը լվացվել է, իրականացվել է նմուշառում
- Կոյուղու կեղտաջրերը չեն լցվել Հրազդան գետը. Կոստանյան
- Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր»-ի կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին