Իրանի զինված ուժերը հերքել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման մասին Fars-ի հրապարակումը.ԶԼՄ-ներ
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքում է Fars գործակալության հայտարարությունները Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հատնել է է Mehr գործակալությունը։
Չորեքշաբթի իրանական Fars գործակալությունը, վկայակոչելով երկրի պետական անվտանգության մարմինների աղբյուրը, հայտնել է, որ Ռաիսիի ուղղաթիռը վթարի օրը երկու ուղևորով ավելի շատ է եղել, քան սահմանված է կանոնակարգով։ Գործակալությունը հայտնել է նաև, որ ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով, ոքանի որ օդաչուն չի կարողացել հավաքել անհրաժեշտ բարձրությունը և բախվել է լեռանը։
«Զինված ուժերի գլխավոր շտաբի կապի կենտրոնը հերքում է Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին ենթադրյալ պնդումները... Այն փաստը, որ «Ֆարս» լրատվականը իբր վկայում է այն մասին, որ ուղղաթիռում անվտանգության խախտմամբ լրացուցիչ երկու մարդ է եղել և այն նշվում է որպես ուղղաթիռի կործանման պատճառներից մեկը, կեղծ է»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը նաև կոչ է արել ԶԼՄ-ներին զգույշ լինել անվտանգության և պաշտպանության ոլորտի նորություններին վերաբերող նյութեր հրապարակելիս և նշել, որ իշխանությունները նախապես հայտնել են ինքնաթիռի կործանման պատճառների մասին։
Իրանի նախագահ Ռաիսիին, արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանին և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Վերզեգան շրջանում։ Պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջան կատարած այցից հետո, որտեղ Ռաիսին Իլհամ Ալիևի հետ մասնակցել է հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին