Մի իրավիճակ է, երբ դուք առավոտից երեկո սպասարկում եք Քաթարից եկած տուրիստներին, մեկ այլ, երբ դուք կով եք պահում. Պապոյանի արձագանքը վարդենուտցիներին
«Դուք ուզում եք այդ մարդկանց դատապարտել անընդհատ աղքատության բանաձևին, մենք ուզում ենք այդ մարդկանց հարստության բանաձևի մեջ ներառել»,-
հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով կառավարության դիմաց Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչների բողոքի ակցիային։
Գյուղացիները համաձայն չեն, որ իրենց հողերը 360 դրամով հանրային գերակա շահ ճանաչվի հանգստի և ժամանցի գոտի կառուցելու համար՝ հայտարարելով թե այդ հողն իրենց միակ ապրուստի միջոցն է։
Լրագրողները նկատեցին, որ Էկոնոմիկայի նախարարը զբոսաշրջության զարգացման համար հանձնում է գյուղատնտեսության ոլորտը։
«Մի իրավիճակ է, երբ որ դուք առավոտյան, ցերեկը և երեկոյան սպասարկում եք Ֆրանսիայից, Իտալիայից, Արաբական Միացյալ էմիրություններից, Քաթարից, Սաուդյան Արաբիայից եկած տուրիստների, մեկ այլ իրավիճակ է, երբ դուք տարեկան 2100 լ կաթ արտադրող կով եք պահում»,- հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։
Նրա խոսքով՝ այն, ինչը լինելու է Արագած լեռան լանջին շատ ավելի լավն ու շքեղ է լինելու և մարդիկ ավելի շատ են փող աշխատելու քան ծաղկաձորում։
Արձագանքելով Լարսում հայկական բեռնատարերի կուտակումների մասին հարցին՝ Պապոյանն ասաց. «Արտահանման մասով ճանապարհը բաց է, ոչ մի հերթ չկա, հերթերը վերադառնալիս են, այսինքն՝ երբ մեր մեքենաները գնում են, դատարկում են իրենց բեռը, հետ են գալիս»։
Նրա խոսքով՝ զբոսաշրջային մեծ հոսքեր կան Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան, Թուրքիա, ինչիդ պատճառով, այդ ճանապարհին միայն բեռնատարներ չեն, բազմաթիվ մարդատար մեքենաներ, ավտոբուսներ կան, որի հետևանքով էլ հերթեր են ձևավորվում:
«Բայց ինձ փոխանցվող տեղեկության համաձայն՝ ամեն հաջորդ օր հերթն ավելի կարճ է, ավելի քիչ է, քան նախորդ օրը»,- ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Մեր ձեռքից խլում են մեր ապրուստը, Նիկոլ Փաշինյանն է ստորագրել որոշումը, ո՞նց կարող է տեղյակ չլինի. Վարդենուտի բնակիչներ
- Այս պահին ես ունեզրկվում եմ, 13 շունչ եմ, ինչի՞ մասին է խոսքը.Վարդենուտցին՝ Գևորգ Պապոյանին
- «Փաստ». Վարդենուտ գյուղի բնակիչները պատրաստվում են երկարատև լայնածավալ բողոքի ակցիաներ իրականացնել
- Վարդենուտի բնակիչները Փաշինյանին դիմավորեցին՝ «Մի խլեք մեր հողը» պաստառով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին