Նամռոտ մայորը՝ ձեր անկողնու մոտ
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․
«Եթե տեղյակ չեք, բիզնեսին այսուհետ օրենքով պարտադրելու են տեսախցիկներ ունենալ ու ոստիկանությանը ամբողջական հասանելիություն տալ դրանց։
Սկզբից կովիդի անվան տակ gps-ով տեղաշարժին սկսեցին հետևել, հետո վերացրեցին բանկային գաղտնիքը, վրադիր pegasus-ը ու գաղտնալսումները, հիմա նաև վիզուալ պատկերը ավելացրեցին։
Հաջորդ քայլով բոլորս առավոտյան բարևելու ենք մեր խոհանոցներում նստած ու մեր առավոտվա կոֆեն խմող պարոն մայորին, որը մի քիչ նամռոտ դեմքով ա լինելու, որովհետև գիշերը վատ ա քնել, մոմը բռնած կանգնած էր ձեր անկողնու մոտ»։