Ինձ հետ կատարվողը քաղաքական հետապնդում չէ, ես մեծագույն հարգանք ունեմ պետական կառույցների նկատմամբ. Առուշ Առուշանյան. «Հրապարակ»
Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին պատժատեսակը փոխելու եւ նրան ազատազրկելու վերաբերյալ։
«Հրապարակը» դիմել է Գորիսի քաղաքապետի Առուշ Առուշանյանին, թե իր դեմ սկսված իրավական գործընթացը որքանո՞վ է պրոբացիայի ծառայության տիրույթում։ Նա ասել է, որ պրոբացիան արել է այն, ինչը գտել է, որ իր լիազորությունների տիրույթում է։
«Ես այս գործով դեռևս փաստաբան չունեմ։ Չեմ կիսում փաստաբանի այդ տեսակետը, որ պրոբացիայի ծառայությունն անգրագիտություն է արել։ Այս կառույցն արել է այն, ինչը գտել է, որ իր լիազորությունների տիրույթում է։ Մենք էլ մեր գործառույթն ենք կատարել, ավագանին էլ իր գործառույթը։ Դատարանը կտա այս հարցի վերջնական լուծումը։ Ես, լինելով պաշտոնյա՝ մեծագույն հարգանք ունեմ պետական կառույցների նկատմամբ»,-նշել է նա։
Արդյո՞ք համարում եք այս գործընթացը քաղաքական հետապնդում, հարցին ի պատասխան Առուշանյանն ասել է՝ ոչ։
«Ես քաղաքական գործիչ չեմ։ Կալանավայրից դուրս գալուց հետո նույն օրն ասել եմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որ քաղաքական պատվերով դատվեմ։ Ես պայքարել եմ Արցախի համար»,-ընդգծեց Գորիսի քաղաքապետը։
Հարակից հրապարակումներ`
- Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան
- Դատարանի՝ պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար կիրառելի չէ. Առուշանյանի պաշտպան
- Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին 5 տարով կզրկեն պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից
- Քաղաքականությունն ինձ համար այնքան էլ կոմֆորտնի գոտի չի. Առուշ Առուշանյան