Վստահ եմ, որ նա ընդդիմադիր է․ Սրբազանն՝ Առուշ Առուշանյանի մասին
«Մենք հիմա ուրիշ «կինո»-ի մեջ ենք։ Երկրում թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերներում որևէ գործոն չեն։ Բազմաթիվ անգամ ասել եմ՝ սեղանի վրա դրված մարդիկ են։ Իրենք ստորացված են, դա մի հարց է, բայց որ իրենց միջոցով ամբողջ ազգն է ստորացվում, սա արդեն այլ հարց է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը։
Ըստ նրա՝ արտաքին աշխարհից եկող բոլոր խոսքերը, ազդակները պայմանավորված են նրանով, թե ինչպիսի իշխանություն ունես քո երկրում։
«Եթե չունես այն, ով ինչ ասես կանի։ Մարդիկ,եթե ասում են փող ենք տվել, որ զենք տան մեզ, բայց զենք չեն տվել, սրանք ի՞նչ որակ են։ Գնան գյուղացիներին գնան հոխորտան,ճչան, որակը սա է։ Մեզ համար փաստն արձանագրված է՝ ունենք ոչ արժանապատիվ իշխանություն, որը պատիվ չունի»,- հավելեց Սրբազանը։
Մեկնաբանելով այն հարցը,թե Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին յուրային համարու՞մ է,թե՝ ոչ, Բագրատ Սրբազանն ասաց․
«Ես չեմ կարող որևէ մեկի համար գնահատական տալ։ Յուրային անշուշտ համարում եմ, ինչո՞ւ պիտի թշնամի համարեմ։ Ինքը պետք է որոշի,թե ինչպես իրեն դրսևորի։ Ես գնացել եմ Գորիս, Առուշ Առուշանյանը դիմավորել է, խոսել ենք, որևէ խնդիր չկա։ Թե ինքն ինչպես է պատկերացնում հարցի լուծումը, ինքը պետք է որոշի։ Ես վստահ եմ, որ ինքն ընդդիմադիր է։ Յուրաքանչյուր բանական մարդ չի կարող ընդդիմադիր չլինել»։
Հարակից հրապարակումներ`
- Անբարոյականությամբ սնվող մարմինը չի կարող բարոյականության մասին խոսել․ Բագրատ Սրբազան
- Ինձ հետ կատարվողը քաղաքական հետապնդում չէ, ես մեծագույն հարգանք ունեմ պետական կառույցների նկատմամբ. Առուշ Առուշանյան. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան