Ինչքան կարելի է անմարդկային պայմաններում 8-9 հոգու խցկել պայթած մեքենայի մեջ, որը կեսից փչանում է. Աշոտյան
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատավարությունն այսօր ժամանակից ուշ սկսվեց։ Պատճառն ուղեկցող գումարտակի աշխատանքի պայմաններն են։
«Ուղեկցող գումարտակի աշխատանքի պայմանները խայտառակ են, աշխակազմ չունեն, մեքենա չունեն, կալանավորների համար անվճար սիթի տուրեր են կազմակերպում անսարք մեքենաներով Երևանի բոլոր դատարաներով մինչև հասցնում են այստեղ։ Եվ սա միայն ինձ չի վերաբերում։
Ինչքան կարելի է անմարդկային պայմաններում 8-9 հոգու խցկել պայթած մեքենաների մեջ, որոնք կեսից փչանում են։ Լոլիկն ավելի լավ պայմաններում է հասնում Վերին Լարս, քան կալանավորները՝ դատարան»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Դատավոր Վ.Դոլմազյանն ասաց, որ խնդիրը կլուծվի սեպտեմբերից ոստիկանության համակարգում նոր ստաբաժանման ծառայության միջոցով։
Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյան արձագանքեց. «Ի վերջո, եթե Աշոտյանի մասին չեն մտածում, թող իրենց մասին մտածեն»։
Դատավորը պատասխանեց. «Որքան սուր է ձեր միտքը, պայծառատեսության ինչ հմտություններ ունեք, չգիտեմ, բայց, ինչևէ, դրանք կարող ենք արտահայտել մեկ այլ տեղ, ոչ դատական նիստերի ժամանակ»։
Աշոտյանը շարունակեց. «Պետություն, կալանավորել եք, բարի եղիր ապահովելու մեքենայով»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանին բոլոր հնարավոր ձևերով գաղտնալսել են. Ռուբեն Մելիքյան
- Աշոտյանի գործով դատավորին ԲԴԽ-ն պատասխանատվության չենթարկեց
- Արմեն Աշոտյանի դատավարությանը՝ նախածննդյան կեքսերով
- Տպավորություն է լինում, որ մենք գործ ունենք պատի հետ․ Ռուբեն Մելիքյանը՝ Աշոտյանի գործով դատավարության մասին
- «Բարի գալուստ ծուղակ». Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
- Այլևս առկա չեն Արմեն Աշոտյանի շարունակական կալանքն արադարացնող հիմքեր. Պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան