Հայաստանի անվտանգային հարցերի հետ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի ընդհանուր հայտարար. Արմեն Աշոտյան
«Հայաստանին վերաբերող հարցերն ամբողջ աշխարհն է քննարկում առանց Հայաստանի ներկայացուցիչների»,- դատական նիստից հետո՝ հեռվից, լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նշեց՝ վատ է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Բաքվի հետ է քննարկում հարցերը, բայց այդ վիճակին հասցրել է Հայաստանը. «Հայ-ռուսական հարաբերություններն այնքան փչացած են այլևս անդառնալի, որ երկու կողմի պաշտոնյաները կարող են իրենց հաշիվ չտալ, թե որտեղ ինչ են խոսում»։
«Հայաստանի անվտանգային հարցերի հետ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի ընդհանուր հայտարար»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանին կոչ ենք անում թույլ չտալ Արևմուտքին ի չիք դարձնելու տարիների ջանքերը. Զախարովա
- Լավրովի հայտարարությունը կասկածի տակ է դնում ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՌԴ կառուցողական ներգրավվածությունը. ՀՀ ԱԳՆ
- Լավրովի հայտարարությունն ազդակ էր այն մասին, որ Բաքվում քննարկվել է նաև այս խնդիրը. Քաղաքագետը՝ Պուտին-Ալիև հանդիպման մասին
- Երևանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածությունը. Լավրով
- Պուտինը ներկայացրել է բանակցություններից հետո Ալիևի հետ համատեղ հայտարարության բովանդակությունը
- Պուտինը նախատեսում է Փաշինյանին պատմել Բաքվում բանակցությունների արդյունքների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին