Անբարոյականությամբ սնվող մարմինը չի կարող բարոյականության մասին խոսել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, որտեղ նախատեսված է հերթական հանդիպումը քաղաքացիների հետ։
Մինչ հանդիպման մեկնաչկը լրագրողները մի քանի հարցեր ուղղեցին Սրբազանին։Մասնավորապես, թե ի՞նչ է սպասվում սեպտեմբեր ամսին։
«Ինչ խոսել ենք, ինչ ճանապարհ անցել ենք, դրա վերատեսությունն է։ Սա պայքար է, մարաթոն, շարժում, կունենա և՛ վերելք, և՛ վայրէջք։ Շատկերը կբացակայեն, շատերն էլ՝ կներգրավվեն»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպե՞ս է Սրբազանի առողջությունը, քանի որ հայտնի էր դարձել, որ նա եղել է Իզմիրյան ԲԿ-ում։
«Լավ եմ, շատ լավ»,- ասաց նա։
Անդրադառնալով, այն ասեկոսեներին, թե Սրբազանն աչք ունի Կաթողիկոսի աթոռին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց․ «Ես գիտեմ, որ անբարոյականությունը որոշակի իմաստով լավ չափանիշ է դարձել մեր կյանքում, հատկապես, այսպես կոչված , իշխանության և նեռի գլխավորությամբ սնվող աղբյուրների համար։ Բնականաբար անբարոյականությամբ սնվող մարմինը չի կարող բարոյականության մասին խոսել։ Երկուշաբթի օրը ես հանդիպել եմ Վեհափառին, հեռաձայնով շնորհավորել եմ իր տարեդարձը, իր օրհնությունն եմ հայցել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան