Մեր պայքարը շատերիդ կենդանություն է տվել, հետևաբար այս պայքարն էլ կարող է շատերիդ թաղել. Բագրատ Սրբազան
«Խոսքս ուղղում եմ անխտիր բոլոր քաղաքական գործիչներին։ Ես հարգում եմ բոլորի խոսքը, բայց դրանց տակ պետք է ճշմարտություն լինի, հատկապես երբ այդ խոսքը կապված է մեր պայքարի, շարժման ու ինձ հետ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը և հավելեց. «Մեր պայքարը շատերիդ կենդանություն է տվել, հետևաբար այս պայքարն էլ կարող է շատերիդ թաղել»։
Նա կոչ արեց պայքարի հելնել;Հայրական սրտով ասում եմ՝ ասելիք կամ անելիք ունեք, դուրս եկեք փողոց արեք, մենք էլ ձեզ հետ։
«Աշխարհաքաղաքական կենտրոնների գրասենյակներում քարշ մի եկեք, տղերք, մեղք եք, մենք էլ ձեզ հետ։ Ձեզ անգամ դռան շեմի գորգի տեղ չեն ընդունելու։ Եթե մտածողներ կան, որ խոսքն իրենց մասին է՝ այո՛, հենց ձեր մասին է»,-ասաց Բագրատ սրբազանը։
Սրբազանը հայտարարեց, որ Արցախը հանձնելուց ինքը չի եղել հրապարակում։
«Կարող էիք հեռադիտակներով, հեռուսացույցներով ու հեռախոսներով չդիտեիք, այլ ինքներդ լինեիք հրապարակում։ Ովքեր այդ ժամանակ եղել են հրապարակում, ապա հազար հարգանք իրենց։
Բայց դրանից հետո երկար ժամանակ կար հրապարակը լցնելու ու պայքարը առաջնորդելու համար։
Ձեր կյանքը մի պայմանավորեք ո՛չ հյուսիսի, ո՛չ հարավի, ո՛չ արևմուտքի, ո՛չ էլ արևելքի հետ։ Մի սպասեք ողորմության։ Եթե ունեք հայրենիք ու պատիվ, ապա մի վերլուծեք ու ձեր կյանքը մի պատմեք, այլ դուրս եկեք փողոց»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Անբարոյականությամբ սնվող մարմինը չի կարող բարոյականության մասին խոսել․ Բագրատ Սրբազան
- Տղա՞ եք, ձու ունե՞ք, դրանք նետեք Փաշինյանի կառավարության ուղղությամբ․ Հրանտ Բագրատյան
- Ինչ պատճառներով է Բագրատ Սրբազանը գտնվում հիվանդանոցում.Պարզաբանում