Անկախ ամեն ինչից, Եսային շարունակելու է պայքարը
Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօրվա հավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Սերժ Սրապիոնյանի։
Այնուհետև Բագրատ Սրբազանը բեմ հրավիրեց Եսայիին, որը հունիսի 12-ին ԱԺ բակում տեղի ունեցած նռնակի պայթույնի հետևանքով զրկվել է ձեռքի մատներից։
«Ինքը և իր ազնիվ տիկինը՝ Նաիրան, այս պայքարի խորհրդանիշն են։ Եսային իրական հայ մարդու կեպարն արտահայտողն է,որն ապրում է բացարձակապես իր հայրենիքի և պետության շահով»,- ասաց Սրբազանը։
Եսային հավելեց, որ շարունակելու է պայքարը, անկախ ամեն ինչից։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ոստիկանության գործողությունների՝ բռնության և լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է ավելի քան 101 քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ։ Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով Եսայի Քարամյանը վնասել է ձեռքի դաստակը՝ կորցնելով մատները։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության նետած նռնակից ձեռքի վիրավորում ստացած Եսային այսօր երրորդ անգամ է վիրահատվել
- Մատները կորցրած Եսայի Քարամյանը հարցաքննվել է. Փաստաբան