Մամիջանյան. Ինչ հիմա ենք տեսնում, արտաքին քաղաքականություն չէ, փոքր ժամանակ հեծանիվ չունեցածի պահվածք է
«Մենք վատթարացրել ենք մեր հարաբերությունները ստրատեգիական դաշնակցի հետ, որևէ շոշափելի առանջընթաց եվրոպական, հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում չկա»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ Եվրոպայի հետ Հայաստանի աշխատանքի միակ հիմնարար փաստաթուղթը շարունակում է լինել ՍԵՊԱ-ն, որը ՀՀԿ-ի արտաքին քաղաքականության արդյունք է, որոշ դեպքերում նույնիսկ հայտարարությունների մակարդակում մնացել են նույն բառամթերքի վրա, որ ունեին 2016-2018 թվականներին։
«Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, կանխատեսել չեմ կարող, բայց ինչ հիմա ենք տեսնում, արտաքին քաղաքականություն չէ, փոքր ժամանակ հեծանիվ չունեցածի պահվածք է ու հեծանիվ չունենալու սինդրոմը փորձում է պրոյեկտել և ընդդիմադիրների նկատմամբ՝ շինծու քրեական գործերով, արտաքին քաղաքականության մեջ, իր թիմակիցների հետ իր վերաբերմունքով»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա ընդգծեց, որ Հայաստանն այլևս միջազգային հարաբերությունների սուբյեկտ չէ, օբյեկտ է, Հայաստանի վերաբերյալ որոշումներ են կայացնում։
«Սա Նիկոլ Փաշինյանի բացթողումն է, թերացումն է, իր ապրիկար քաղաքականության հետևանքն է»,- ասաց Հայկ Մամիջայանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան