Պայքարը հանուն իմ ու իմ սերունդների Հայրենիքի, այն կռիվ է հանուն կյանքի.Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Երբ մենակ եմ մտքերիս հետ…Այստեղ եմ՝ Արցախում, իմ տանը, այգու իմ սիրելի անկյունում։ Այստեղ պլաններս են. իմ սերունդներն այս այգում են, այս տանը, որն արդեն սերնդեսերունդ փոխանցվել ու սիրտ ու հոգի է առել։ Այստեղ մանկան ճիչ ու զրնգուն ծիծաղ է, այստեղ միայն Հայերենն է….
Պայքարը հանուն իմ ու իմ սերունդների Հայրենիքի, հանուն իմ ու իմ սերունդների լինելիության է. այն կռիվ է հանուն կյանքի ու յուրաքանչյուրիս անձնական որոշումն է…Կանգ չեմ առնելու երբե’ք, չեմ վախենալու, չեմ ընկրկելու, չեմ հիասթափվելու, ատելու ու հեռացնելու եմ ճանապարհիս խոչնդոտները…Խորշում եմ անհայրենիքներից, վախկոտներց։ ԱՐՑԱԽՆ Ու ՀԱՅԱՍՏԱՆՆ Ի’Մ ՚ՀԱՅՐԵՆԻՔՆ Է…»։
Հարակից հրապարակումներ`
- Սրբազան Պայքարը մեր բոլորի՝ Հայի հնարավորությունն է ազատվել նեռից՝ Աստծուն ունենալու համար. Մետաքսե Հակոբյան
- Այս իշխանություններով ակնհայտ է ոչնչացումը, ընդհանրապես՝ հայի ոչնչացումը.Մետաքսե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան