Գյուղացիներն ասացին՝ հովիվների պրոբլեմ կա. Նիկոլ Փաշինյան
«Ակնհատ է, որ ոչխարաբուծությունն ամենաեկամտաբեր ոլորտներից է, բայց մենք այստեղ չենք կարողանում մեր քաղաքացիներին քաջալերել, որպեսզի մեծ քանակով ոչխարաբուծությունը զարգանա»,- կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով տոհմային ոչխարեն ներկրելու և բուծելու համար նրա գնի սուբսիդավորման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ։
Նա հայտնեց, որ տվյալներ կան, որ շատ է Հայաստան ոչխարների ներմուծումը և որոշ ժամանակ անց արտահանումը։
Հարց հնչեցնելով, թե ինչու այդ դեպքում տեղում ոչխարաբուծությունը չեն կազմակերպում և նշելով, որ այդ հարցի պատասխաններն երբեմն անսպխասելի են՝ Նիկոլ Փաշինայնն ասաց.«Վերջերս գյուղում գյուղացիների հետ շփվում էի և բոլորն ընդունում էին, որ ոչխարաբուծությունը, մասնավորապես գառների արտահանումն ամենաշահութաբեր ոլորտներից մեկն է և երբ ես ուզում էի հասկանալ, թե ինչն է պատճառը, որ իրականացվող ծրագրերի պայմաններում էլ գլխաքանակը չի ավելանում, լսեցի ինձ համար թերևս հնարավոր ամենաանսպասելի պատասխանը, ասացին՝ հովիվների պրոբլեմ կա, չեն կարողանում հովիվներ գնտել»։
Նրա խոսքով՝ գործադիրը խնդիրները հետազոտում է, բայց պատասխանները պետք է կյանքից վերցնեն։
«Որովհետև այդքան ծրագիր, ծրագիր, ծրագիր հետո վիճակագրությունը նայում ես՝ տեսնում ես մեր ոչ մի փաստաթղթում նման բան չեմ կարդացել, բայց այն պրոբլեմ է»,- ասաց Փաշինյանը։
Էկոնոմիկայի նախարարը Գևորգ Պապոյանը զեկուցեց, որ ծրագրով Հայաստան ներմուծված սերտիֆիկացված մանր եղջերավոր անասունների դեպքում պետությունը գումարին 50 %-ւ վերադարձվում է բայց ոչ ավել կան 450 հազար դրամը, իսկ Հայաստանում արտադրված լինելու դեպքում՝ որչ ավել քան 250 հազար դրամը և նվազագույն քանակը պետք է 5-ից պակաս չլինի։