Սերբիայի և Բոսնիայի սահմանին նավակի վթարից հետո ութ միգրանտի դի է հայտնաբերվել
Ջրասուզակները հայտնաբերել են ութ անօրինական միգրանտի դի, որոնք մահացել են Դրինա գետում Սերբիայի և Բոսնիա և Հերցեգովինայի սահմանային գոտում նավաբեկության հետևանքով: Այս մասին հայտնում է Dnevni avaz հրատարակությունը։
Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Սերբիայի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատակիցները (ԲիՀ-ի կազմում գործող սուբյեկտ) վթարի հետևանքով 20 մարդու անհետացման մասին տեղեկություններ ունեն։ Նրանց թվում կարող են լինել նաև մայրն ու երեխան։ Դեպքի մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հինգշաբթի վաղ առավոտյան մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ սերբականից դեպի բոսնիական ափ նավով շարժվելիս փորձել են շրջանցել պաշտոնական անցակետը և շրջվել է Դրինա գետում։ Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի խոսքով՝ ափ է հասել 18 մարդ։
Իր երկարության մեծ մասում լեռնային Դրինա գետը բնական սահման է կազմում Սերբիայի և ԲՀ-ի միջև: Այն բնութագրվում է արագ հոսանքներով և սա ջրով նույնիսկ ամռանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում մինչև դպրոց ընդունելը կստուգեն միգրանտ երեխաների ռուսերենի իմացությունը
- Սանկտ Պետերբուրգից միգրանտներին զանգվածաբար արտաքսում են
- Իտալիայի միգրանտների ընդունման կենտրոնում պայթյուն է որոտացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան