Սեպտեմբերից անհատ տաքսու վարորդները պարտավոր են էլեկտրոնային ՀԴՄ-ներ գեներացնել
«Որոշումը վերաբերում է էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրում իրականացնող անձանց հարկային մարմնում հաշվառելու պարզեցված կարգը»,-կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ զեկուցելով հերթական որոշումը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի ԱԺ-ն ընդունել էր «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Պետական տուրքի մասին» օերնքներում փոփոխություններ կատարելու օրինագծերը, որոնցով կարգավորվել է էլեկտրոնային հարթկներով պատվերների ընդունման և փոխանցման ծառայությունների իրականացումը և պետական տուրք է սահմանվել յուրաքանչյու ուղևորափոխադրման արժեքի 2 %-ի չափով, իսկ անկանխիկ վճարումների դեպքում 1.5 % դրույքաչափով։
Բադասյանը նշեց, որ 2025 թվականից այդ տոկոսադրույքները համապատասխանաբար կլինեն 3.5% և 2.5 %, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ 5 % և 4%
Որոշումով կարգավորվում է, թե ինչպես են անձինք գրանցվում հարկային մարմնում։
«Էլեկտրոնային եղանակով ուղևորափոխադրումներ իրականացնող անձինք ոչ մի գործողություն չեն իրականացնում, Էլեկտրոնային հարթակներն են ՊԵԿ-ին փոխանցում իրենց տվյալները և ինքնաշխատ եղանակով ստանում հարկային կոդ և հարկ վճարողի հաշվառման համարանիշ, և ուղևորափոխադրում իրականացնելու ընթացում յուրաքանչյուր պատվեր ընդունելիս և ավարտելիս ինքնաբերաբար գեներացվում է էլեկտրոնային ՀԴՄ։ Անհատ վարորդները կարող են հարկային մարմնի էլեկտրոնային հավելվածի միջոցով կրկին «Ես եմ» համակարգի միջոցով առանց այցելության և ֆիզիկական կոնտակտի գրանցվել, ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և կրկին նույն հավելվածի միջոցով գեներացնել էլեկտորնային ՀԴՄ»,-բացադրեց Բադասյանը։
Նա բացատրեց, որ որոշումը ավտոմեքենայի մեջ ֆիզիկապես ՀԴՄ սարքի տեղադրում չի ենթադրում, էլեկտրոնային ՀԴՄ-ն իրենից ներկայացնում է հավելված՝ էլեկտրոնային հարթակի դեպքում ինքնաշխատ է գեներցվում իսկ անհատ վարորդների դեպքում վարորդը կարող է գեներցնել։
Բադասյանը բացատրեց, որ անհատ վարորդն ամեն ուղևորափոխադրումից հետո պետք է մտնի այդ «Ես եմ» համակարգի և հեռախոսով ներբեռնի ստացած ուղեվարձը, որից կգանձվի 2% հարկ։
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման նոր կարգավորումները
- ՊԵԿ որոշման հետևանքով կավելանա տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների ֆինանսական բեռը. Գառնիկ Դանիելյան
- Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցելու համար պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին
- Տաքսու վարորդը հափշտակել է տեղափոխման համար իրեն վստահված 5000 ԱՄՆ դոլար գումարը