Արհեստական սերմնավորման արդյունքում կովերի կաթնատվությունը կավելանա տարեկան մինչև 1100 կիլոգրամով.Էկոնոմիկայի նախարար
«Այս ծրագիրը մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրն է, որը կիրականացվի 4 մարզում՝ Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ և Արագածոտն»,- կառավարության նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ զեկուցելով արհեստական սերմնավորման ծրագրի միջոցով բարձր կաթնատվությունը և մսատվություն ունեցող անասունների ստացման մասին որոշման նախագիծը:
Նրա խոսքով սերմնավորման ծրագրի համար միջին գինը 15 հազար դրամ է:
«Մենք այս ծրագրով կփոխհատուցենք արժեքի 70 %-ը, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամը: Եթե կստացվի 15 հազարից ներքև, ապա 10 հազարից քիչ կփոխհատուցենք 1 անասունի սերմնավորման համար»,-հայտնեց պապոյանը։
Նրա հայտարարեց, թե սերմնավորման արդյունքում ակնկալվում է, որ կովերի կաթնատվությունը կավելանա տարեկան մինչև 1100 կիլոգրամով՝ կազմելով 3600 կգ՝ ներկայիս 2300-2400 կիլոգրամի փոխարեն, ինչի շնորհիվ տարեկան հավելյալ կարտադրվի 31 հազար տոննա կաթ, իսկ կենդանի զանգվածը 30 կիլոգրամով կավելանա, և դրա հետևանքով լրացուցիչ կարտադրվի հանրապետությունում 1000 տոննա միս կամ ծրագրի շնորհիվ երկրում լրացուցիչ կարտադրվի 8,2 մլրդ դրամ արժեքով բարձրորակ կաթ և միս։
Նախարարի խոսքով՝ ծրագրի համար կհատկացվի մոտ 220 մլն դրամ:
Ներկայացնելով մյուս ենթածրագիրը՝ Պապոյանն ասաց, որ մեղվաբուծության զագացման փորձնական ծրագրի շրջանակներում ակնկալվում է ծախսերի 50 %-ի փոխհատուցում, սակայն 1 մեղվաընտանիքի համար ոչ ավել, քան 40 հազար դրամ:
Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ ազգաբնակչությունը 2 տարվա ընթացքում ձեռք կբերի լրացուցիչ 10 հազար մեղվաընտանիք, իսկ տարեկան հավելյալ կարտադրվի շուրջ 300 հազար կգ բարձրորակ մեղր, կդիտարկվեն սահմանամերձ բնակավայրերի կերահանդակներն ու անտառները և դրա համար 400 մլն դրամ կհատկացվի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան