Մեր կոնյակն այժմ իզոտոպային լաբորատոր փորձաքննություն անցնում է ՌԴ-ում, պաշտոնական արձագանք չկա. Գևորգ Պապոյան
«Ցավոք Հայաստանում չենք ունեցել իզոտոպային լաբորատորիա, փորձենք այս ընթացքում այդ կարողությունը ստեղծել, եթե չհաջողվի, ապա կդնենք պարտադիր պահանջ եվրոպական երկրներում իզոտոպային լաբորատորիայի»,-կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նա բացատրեց, որ Հայաստանից եթե, որևէ կոնյակի սպիրտ կարտահանվի, կունենա լաբորատոր փորձաքննությամբ փաստաթուղթ, որ, օրինակ, շվեյցարական այսինչ իզոտոպային լաբորատորիայում այս տակառի կոնյակն անցել է փորձաքննություն, և ապացուցվում է, որ դա խաղողից ստացված կոնյակի սպիրտ է։
Ըստ նախարարաի՝ կառավարության նպատակն այն է որ արտահանվող ապրանքների և ծառայությունների և Հայաստանում իրացվողի որակն անընդհատ բարձրանա և յմարավոր լինի բոլոր երկրներում դրանք վաճառեն։
«Մեզ նվազագույնը որակի հետ կապված հարցեր չհնչեն, իսկ հնչելու դեպքում մենք, որպես պատասխան, ցույց տանք միջազգային լաբորատորիաների փորձաքննության արդյունքները»,-հայտարարեց Պապոյանը:
Արձագանքելով այն հարցին, թե ռուսական մամուլում հայկական կոնյակի մասին հնչող դժգոհությունների մեջ քաղաքական միտում արդյոք կա՝ Պապոյանն ասաց, թե ինքը էկոնոմիկայի նախարարն է, և իր լիազորությունների շրջանակում պետք է հնարավորն անեմ, որպեսզի խնդիրներն իր նշած մակարդակում լուծվեն:
Հիշեցնելով, որ հայկական կոնյակի շատ մեծ տոկոսն արտահանվում է ՌԴ՝ Էկոնոմիկայի նախարարան ասաց. «Մեր կոնյակը՝ բոլորն առանց բացառության այժմ իզոտոպային լաբորատոր փորձաքննություն անցնում է, և անցնում է ՌԴ-ում։ Այնտեղ կան այդպիսի կարողություններ, և մեր կոնյակն անցնում է այդ փորձաքննությունը, և չի կարող որևէ հայկական կոնյակ վաճառվել ՌԴ-ում առանց ռուսական իզոտոպային լաբորատոր փորձաքննության»:
Պապոյանն ասաց, թե կոնյակի որակի հարցում պաշտոնական արձագանք չկա, այն լինելու դեպքում կպատասխանեն:
«Մենք այս պահին և՛ արտահանման, և՛ իրացման հետ կապված որևէ խնդիր չունենք, որևէ ահազանգ չենք ստացել, խնդիր եթե էս պահին բիզնեսը չի բարձրաձայնում, մենք էլ չենք տեսնում այդպիսի խնդիր»,-հայտարարեց Էկոնոմիկայի նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չի ստացել հայկական կոնյակի 90%-ն «անվտանգ» չլինելու մասին. ՍԱՏՄ
- Պարզել են, թե իբր ՌԴ-ում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ը չի համապատասխանում պետության ստանդարտներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան