Ալբերտ Բազեյանն ազատ կարձակվի
Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ անդամ Ալբերտ Բազեյանն ազատ կարձակվի։ Նրա տնային կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն քննիչը չի ներկայացրել, տնային կալանքի ժամկետն էլ՝ լրացել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գեորգի Մելիքյանը։
«Հիշեցնենք, որ Ալբերտ Բազեյանը 2023թ․ սեպտեմբերի 23-ին ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է իշխանությունն իբրև յուրացնելունախապատրաստման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Նրանից բացի ձերբակալվել էին նաև «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ-ի յոթ անդամ։ Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով։ Ալբերտ Բազեյանը տևական ժամանակ կալանքի տակ է եղել, այս տարի՝ ապրիլ ամսից նրա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով։
Փաստաբանը հայտնեց, որ Բազեյանի մասնակցությամբ տևական շամանակ գործողություններ չեն իրականացվել, հունիս ամսին առերեսում է եղել, որի ընթացքում հերթական անգամ հերքվել է Բազեյանի առնչությունը։
Ի դեպ, մեկ ամսից լրանում է գործի հարուցման մեկ տարին․դեռ պարզ չէ՝ վարույթն իրականացնող մարմինը կկարճի գործը, թե կուղարկի դատարան։ Փաստաբանը նշում է՝ սպասում են անմեղության հաստատմանը»,-ասվում է լուրում։