Անդրեն Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդարանի և Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից արժանացել է պատվոգրերի
Երգիչ Անդրեն Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդարանի և Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից արժանացել է պատվոգրերի։ Երգիչն այս մասին հայտնել է Ինսթագրամում՝ տեղադրելով համապատասխան տեսանյութ։
«Մեծ պատիվ էր այսօր Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդարանի և Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից՝ հայ երգը պահպանելու և զարգացնելու ու աշխարհով մեկ այն տարածելու համար, որպես հարգանքի տուրք, հատուկ պատվոգրերի արժանանալը: Անչափ շնորհակալ եմ: Ինչպես այս բոլոր տարիների ընթացքում, այսօր էլ շարունակում եմ իմ որդեգրած առաքելությունը»,-գրել է Անդրեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան